Ցեղասպանագիտական հանդես
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
Սուրեն ՄանուկյանՊատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի փոխտնօրեն։ 20122013 թթ. Ֆուլբրայթ հետազոտական ծրագրի կրթաթոշակառու։ Ուսումնասիրությունների ոլորտները` Հայոց ցեղասպանության սոցիալհոգեբանական ասպեկտը և համեմատական ցեղասպանագիտություն։
Էջ 7-10
Ստացվել է` 29.04.2016
Հրատարակվել է՝ 23.06.2016
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Գևորգ ՎարդանյանՊատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի քարտուղար: Զբաղվում է օսմանահպատակ հույների պատմության և Հայոց ցեղասպանության ժխտման հարցերի ուսումնասիրությամբ: Ներկայումս պատրաստում է մենագրություն «Հայկական հարցը և Հայոց ցեղասպանության ժխտումը թուրքական քարոզչական հրատարակություններում, XIX դարի վերջին քառորդ – 1920-ական թվականներ» թեմայով: Շուրջ երկու տասնյակ գիտական հրապարակումների, այդ թվում նաև մեկ մենագրության հեղինակ է:
Էջ 11-24
Ամփոփում
Հոդվածում քննության են ենթարկվում օսմանյան պատերազմական քարոզչության առանձնահատկությունները 1877 թ. լույս տեսած պետական երկու հրատարակություններում: Խնդիր ունենալով վարկաբեկելու թշնամուն` Ռուսաստանին, ինչպես նաև պայքարելու Արևմուտքում ծավալված հակաթուրքական տրամադրությունների դեմ՝ օսմանյան պետական քարոզչության մեջ սկսեցին ի հայտ գալ նոր մոտեցումներ, որոնք հետագայում զարգացվեցին և կիրառվեցին Առաջին աշխարհամարտի ժամանակ:
Բանալի բառեր՝ Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն, հայեր, ռուս-թուրքական պատերազմ, Կովկասյան ճակատ, պատերազմական քարոզչություն, ցեղասպանության ժխտում:
Ստացվել է` 16.03.2016
Հրատարակվել է՝ 23.06.2016
Նարինե ՄարգարյանՊատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Անդրկովկասի հայության ցեղասպանության և ուսումնասիրությունների բաժնի վարիչ: Զբաղվում է արաբական երկրներում Հայոց ցեղասպանության արձագանքի թեմայի ուսումնասիրությամբ: Մեկ մենագրության հեղինակ է:
Էջ 25-43
Ամփոփում
Հայ երեխաների թրքացման քաղաքականությունը երիտթուրքական կառավարությունն իրականացրել է նաև պետական մակարդակով, որի համար հիմք են ծառայել պաշտոնական հրամաններն ու հեռագրերը։ Թուրքական որբանոցներ են բացվել Հալեպում, Անթուրայում, Բեյրութում, Դամասկոսում, Մերդինում, Արմաշում, Ուրֆայում, Դիարբեքիրում, Մալաթիայում, Խարբերդում, Կեսարիայում և մի շարք այլ բնակավայրերում: Հայ երեխաներին հավաքագրելուց ու որբանոցներում կենտրոնացնելուց հետո սկսվում էր բուն գործընթացը. մայրենի լեզվով հաղորդակցվելը խստիվ արգելվում էր, նրանց թուրքական անուններ էին տրվում, թլպատում էին, կազմակերպում իսլամի և ղուրանի դասեր, քարոզում թուրքական ազգայնական գաղափարներ:
Վերլուծվել է որբանոցներում իրականացվող թրքացման քաղաքականությունը, ներկայացվել կիրառվող մեթոդների հետ կապված որոշ նոր մանրամասներ: Շրջանառության մեջ են դրվել անտիպ հուշագրություններ:
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, թրքացման քաղաքականություն, թուրքական պետական որբանոցներ, հայ որբեր, բռնություն, անվանափոխություն, ինքնության կորուստ, հուշագրություններ:
Ստացվել է` 04.03.2016
Հրատարակվել է՝ 23.06.2016
Ռոբերտ ԹաթոյանՊատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ։ Զբաղվում է արևմտահայության ժողովրդագրական հարցերի ուսումնասիրությամբ։
Էջ 44-82
Ամփոփում
Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան կայսրության հետ հաշտության պայմանագրի մշակման և Հայաստանի սահմանների որոշման հետ կապված գործընթացների համատեքստում ուրույն տեղ են գրավում Մեծ եղեռնի նախօրյակին արևմտահայության թվաքանակի և Արևմտյան Հայաստանում հայերի` այլ էթնիկական խմբերի նկատմամբ հարաբերակցության հարցերի արծարծումները։ Տվյալ հարցերին անդրադարձել են և հայկական պաշտոնական ու ոչ պաշտոնական տարբեր կառույցները, և՛ թուրքական իշխանությունները, և՛ Անտանտի պետությունները (դրանցից հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան)։
Արևմտյան Հայաստանի տարածքի համար («վեց նահանգներ», Տրապիզոն, Կիլիկիա) Փարիզի վեհաժողովին ներկայացված օսմանյան, հայկական և անգլո–ամերիկյան վիճակագրական տվյալների (համապատասխանաբար` 1,415,000 շունչ, 772,662 շունչ և 1,155,000 շունչ) համադրումն ու համեմատությունը փաստում են, որ ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի դիվանագետները և փորձագետները հետպատերազմյան կարգավորման շրջանակներում Արևմտյան Հայաստանի ազգաբնակչության ժողովրդագրական կազմի վերաբերյալ իրենց գնահատականներում հենվում էին հիմնականում հայկական տվյալների և սեփական հաշվարկների վրա։ Ամերիկացի և բրիտանացի փորձագետները գործնականում չեն օգտագործել օսմանյան տվյալները Արևմտահայության թվաքանակը որոշելու համար։
Բանալի բառեր՝ վիճակագրություն, արևմտահայության թվաքանակ, Օսմանյան կայսրության ժողովրդագրություն, Փարիզի հաշտության կոնֆերանս, Հայկական հարց, Հայոց ցեղասպանություն։
Ստացվել է` 18.02.2016
Հրատարակվել է՝ 23.06.2016
Գոհար ԽանումյանՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերի պատասխանատու: Ուսումնասիրության թեման է «Որբահավաք աշխատանքներն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին»:
Էջ 83-95
Ամփոփում
Սույն հոդվածը ներկայացնում է 1919 թ. Կոստանդնուպոլսում ստեղծված հայկական նպաստամատույց կազմակերպություններից մեկի՝ Ազգային խնամատարության որբահավաք գործունեությունը Օսմանյան կայսրությունում: Ներկայացվում են կազմակերպության ծավալած գործունեության երկու հիմնական ուղղությունները՝ հարեմներում և մուսուլմանների տներում պահվող հայ երեխաների և կանանց ազատագրումը, անապաստան, ծնողազուրկ երեխաների հավաքագրումը և տեղաբաշխումը խնամատարության որբանոցներում: Այս կազմակերպության գործունեության շնորհիվ ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայ որբեր, գաղթականներ փրկվեցին վերահաս ֆիզիկական բնաջնջումից:
Բանալի բառեր՝ Ազգային խնամատարություն, որբեր, որբահավաք, որբախույզ, որբանոցներ, Հայոց ցեղասպանություն, հայ գաղթականներ, Օսմանյան կայսրություն, Կոստանդնուպոլիս, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց, Զավեն Տեր Եղիայան, «Չեզոք տուն»:
Ստացվել է` 14.04.2016
Հրատարակվել է՝ 23.06.2016
Էլինա ՄիրզոյանԲանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող: Զբաղվում է թուրքահայ մամուլի էջերում Հայոց ցեղասպանության թեմայի ուսումնասիրմամբ: Ուսումնասիրությունների ոլորտները՝ արևմտահայ մամուլի էջերում հայ և թուրք ազգային ինքնությունների թեմայի քննություն, հայկական թեմատիկան թուրքական տպագիր մամուլում: Մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածի հեղինակ:
Էջ 96-104
Ամփոփում
Հոդվածի շրջանակներում ամփոփված նյութը նկատել է տալիս այն, որ թուրքական մամուլի, Թուրքիայի հասարակական-քաղաքական և գիտավերլուծական շրջանակների օրակարգերում նշված տարիներին Հայոց ցեղասպանության թեմայի մուտքը և զարգացումը մեծապես կապված են «Ակօս»-ում հրատարակվող ոչ միայն հայ, այլև այլազգի հեղինակների հոդվածների հետ:
Հրանտ Դինքի և նրա ձախակողմյան շրջապատի հայացքները մեծապես հիմնված էին թուրքական իրականության վրա և նպատակ ունեին ոչ այնքան խոսելու հարցի խորքային էությունից, որքան հնարավորություն ստեղծելու Թուրքիայում այդ հարցի քննարկման համար ընդհանրապես:
«Ակօս»-ում հանդես եկող թուրք և այլազգի որոշ հոդվածագիրներ ակնհայտորեն կամ քողարկված «պաշտոնական մտավորականության» շարքերից էին, ուստի նպատակ ունեին առաջ տանելու թուրքական իշխանությունների տեսակետները` դրանք քողարկելով երբեմն «հայամետ» դրսևորումներով:
Բանալի բառեր՝ տաբու, մարտահրավեր, այլընտրանքային մամուլ, Հայոց ցեղասպանություն, ճանաչում, հատուցում, ժողովրդավարություն:
Ստացվել է` 31.03.2016
Հրատարակվել է՝ 23.06.2016
Վալերի ԹունյանՊատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Աշխատությունները վերաբերում են Ռուսաստանի քաղաքականությանը Հայաստանում, Հայկական հարցին, ինչպես նաև Հայ եկեղեցու քաղաքական պատմությանը:
Էջ 105-120
Ամփոփում
Թուրքիայի քաղաքական ընտրախավի պատմաքաղաքական քարոզչության բնորոշ գիծն է հանդիսանում ազգային զանգվածների քաղաքական կողմնորոշման համար միֆերի ստեղծումը, որը հաստատում է պետական գաղափարախոսությունը և քաղաքականությունը: Այդ գործընթացի առանցքն է Հայոց ցեղասպանւթյան շուրջը հյուսված առասպելաբանությունը, որի ստեղծումը կոչված է պահպանել Թուրքիայի լուսավոր կերպարը երկրի ներսում և միջազգային թատերաբեմում:
Պատմատեղեկատվական պատերազմի նպատակն է ստեղծել կեղծված ազգային պատմություն, որը պետք է համապատասխանի արդի պահանջներին և հիմնավորի հայկական Գողգոթայի ամբողջական մերժումը: Պաշտոնական քարոզչության սպասարկումն իրականացնում են արհեստավարժ մասնագետներ, խորհրդատուներ և ծախու պատմաբաններ. Առասպելաբանության զեղծարարները տեղեկացված են Հայոց ցեղասպանության իսկական պատմությանը, սակայն ձգտում են պահպանել քարոզչական աստառը, որը ստեղծված էր դեռևս երիտթուրքերի կողմից: Առասպելաբանության էությունն է պահպանել ազգամիջյան քաղաքական հակադրությունը: Պատմական իրավիճակի վտանգը կայանում է նրանում, որ ժամանակի ընթացքում ցանկացած սուտ կարող է վերածվել ճշմարտության:
2014 թ. և 2015 թ. սկզբում Թուրքիայում Հայոց ցեղասպանության քաղաքական առասպելաբանությունը հարստացավ նոր միֆերով. «ընդհանուր ցավի», պատմական արդարության, քաղակական կոռեկտության և վախերով, որոնց նպատակն էր թույլ չտալ իրական փոխհատուցման իրականացմանը: Հայոց ցեղասպանության հիմնախնդրում նրանք մարմնավորում էին իրականության և զեղծարարության ձուլվածքը: Թուրքիան, գիտակցելով Հայոց ցեղասպանության մասնակի ճանաչման քաղականության տապալումը, կրկին անցավ ժխտման քաղականության: Գործում են հակադիր միտումներ` Հայոց ցեղասպանության մասնակի ճանաչում և Հայոց ցեղասպանության մերժում:
Բանալի բառեր՝ առասպելաբանություն, Հայոց ցեղասպանության ժխտում, պատմության խեղաթյուրում։
Ստացվել է` 25.03.2016
Հրատարակվել է՝ 23.06.2016
ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Շուշան ԽաչատրյանԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հեռակա ասպիրանտ, ՀՑԹԻ հուշագրությունների և վավերագրերի ուսումնասիրության բաժնի կրտսեր գիտական աշխատող: Պատրաստում է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայոց ցեղասպանության հետազոտման կրոնագիտական խնդիրները» թեմայով: Ուսումնասիրություններ՝ Օսմանյան կայսրության կրոնական իրավիճակի, կրոնների բախման, ցեղասպանության աստվածաբանության, թեոդիցեայի, Հոլոքոստի փիլիսոփայության ոլորտներում։
Էջ 121-139
Ամփոփում
Հոդվածում ներկայացվում են երիտթուրքերի կողմից եվրոպական փիլիսոփայության և թուրքական հին ու նոր ուսմունքների յուրացման փորձերը, որի արդյունքում ստեղծվեց սինկրետիկ գաղափարախոսություն՝ պանթուրքիզմ-պոզիտիվիզմ-մոդեռնիզմ միախառմամբ: Առանձնահատուկ ուշադրության նյութ է երիտթուրքերի կրոնական քաղաքականությունը, որն ուղղվեց Օսմանյան կայսրության քրիստոնյաների, առաջին հերթին՝ հայերի դեմ:
Բանալի բառեր՝ իթթիհատականություն, գաղափարախոսություն, պանթուրքիզմ, կրոն, ջիհադի կոչ։
Ստացվել է` 29.03.2016
Հրատարակվել է՝ 23.06.2016
Ռեգինա ԳալուստյանՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ՀՑԹԻ գրադարանի պատասխանատու: Ուսումնասիրության թեման է «Թուրքական ինքնության ձևավորումը և Հայոց ցեղասպանությունը»:
Էջ 140-150
Ամփոփում
XV-XVI դդ. և նույնիսկ դրանից ավելի ուշ թուրքերը չունեին էթնոնիմ, ընդհանուր ազգային ինքնագիտակցություն: Թուրքական ազգի, միասնական համայնք կազմելու, հայրենիքի, դրա համար զոհողությունների գնալու տեսական գաղափարներն առկա էին միայն թուրքական վերնախավի շրջանում: Տրիպոլիտանական (1911-1912 թթ.) և Բալկանյան պատերազմներում (1912-1913 թթ.) կրած պարտությունից հետո պաշտոնական օսմանիզմի քաղաքականությունը ձախողվեց, և թուրքական ազգայնականությունը դարձավ պաշտոնական առաջնահերթություն: Ուսումնասիրություններ տարվեցին թուրք ազգի ծագման պատմությունը, մշակութային առանձնահատկությունները, հայրենիքը և հայրենասիրության գաղափարները վեր հանելու, իսկ դրանց չլինելու դեպքում` հորինելու և հանրությանը քարոզելու ուղղությամբ: Նաև գործնական քայլեր արվեցին` այդ «հայրենիքը» հիմնելու համար:
Բանալի բառեր՝ իտալա-թուրքական պատերազմ, Բալկանյան պատերազմներ, թուրք ազգ, «հայրենիք», մուհաջիրներ:
Ստացվել է` 12.04.2016
Հրատարակվել է՝ 23.06.2016
Սուրեն ՄանուկյանՊատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն։ 2012-2013 թթ. Ֆուլբրայթ հետազոտական ծրագրի կրթաթոշակառու։ Ուսումնասիրությունների ոլորտները` Հայոց ցեղասպանության սոցիալ-հոգեբանական ասպեկտը և համեմատական ցեղասպանագիտություն։
Էջ 151-175
Ամփոփում
Հայոց ցեղասպանության ընթացքում միլիոնավոր մարդիկ այս կամ այն կերպ մասնակցեցին հայերի ոչնչացման գործընթացին. կազմակերպեցին, աջակցեցին կամ իրականացրին հայերի բնաջնջման «նախագիծը»։ Թուրքական հասարակության մեջ ցեղասպանություն իրականացնելու, սպանության գործընթաց ներգրավվելու ցանկությունը մեկ օրում ու հանկարծակի չառաջացավ, այն հիմնված էր դարերով եկած, ամուր արմատացած որոշակի սոցիալական կարծրատիպերի և ընկալման կաղապարների վրա։ Այս նախապաշարմունքները, հասարակության մեջ գոյություն ունեցող ելակետային դրույթները, որոնք կարելի է անվանել նաև «մշակութային արմատներ», շատ կարևոր են, քանի որ տալիս են այն հիմքը, որի վրա հետագայում հնարավոր է լինում կառուցել «ատելության տաճարը», լայնամասշտաբ ու նպատակաուղղված ատելության քարոզչություն իրականացնել։
Օսմանյան կայսրության մահմեդական բնաչկության մտածողության մեջ ձևավորել էին հայերի երեք «պատմական» ընկալումներ՝ հայերը որպես «անհավատներ», որպես «ստորադասներ» և հայերն իբրև «հնարավոր զոհ»։ Այս երեք ընկալումները երբեմն հանդես էին գալիս իբրև առանձին երևույթներ, իսկ հաճախ նաև միահյուսվում և միաձուլվում էին մեկ զգացման մեջ:
Բանալի բառեր՝ զանգվածային մասնակցություն, ցեղասպանության գաղափարախոսություն, ատելության քարոզ, հայերի թիրախավորում:
Ստացվել է` 12.03.2016
Հրատարակվել է՝ 23.06.2016
ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Միհրան ՄինասեանՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշագրությունների և վավերագրերի ուսումնասիրության բաժնի վարիչ։ Յոթը մենագրության և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Ուսումնասիրությունների ոլորտները՝ Հայոց ցեղասպանության երկրորդ փուլը (Սիրիայի տարածքում), հայ գրքի և ձեռագրերի պատմություն, հալեպահայ գաղթօջախի պատմություն և այլն։
Էջ 176-186
Ամփոփում
Հրատարակութեան տրուած է 3/16 0գոստոս 1915-ին Հալէպէն Գահիրէ յղուած գաղտնի տեղեկագիր մը որ կը խօսի Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիոյ հայ ազգաբնակչութեան ոչնչացումին, աքսորի ճանապարհին որդեգրուած բռնութիւններուն, սուրիական անապատին մէջ տիրող իրավիճակին եւ մանաւանդ Հալէպ հասած հայ աքսորականներու մասին։
Հրատարակուող փաստաթուղթին կցուած են հակիրճ յառաջաբան եւ ծանօթագրութիւններ։
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանութիւն, Հալէպ, հայ աքսորականներ, Արեւմտեան Հայաստան, Կիլիկիա, Սուրիական անապատ, մարդասիրական օժանդակութիւն։
Ստացվել է` 20.04.2016
Հրատարակվել է՝ 23.06.2016
Նարեկ ՊողոսյանՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտ: Գիտական հետաքրքրությունների մեջ է մտնում Հայոց ցեղասպանության հիմնախնդրի ուսումնասիրությունը Ռաֆայել Լեմկինի գիտական ժառանգության մեջ:
Էջ 187-202
Ամփոփում
Հոդվածում քննության են առնվում Ռաֆայել Լեմկինի` «Հայկական կոտորածների վերաբերյալ գրքաչափ ձեռագրում» Հայկական հարցի, 1890-ական թթ. ջարդերի և 1909թ. Ադանայի կոտորածների վերաբերյալ դիտարկումները: Lեմկինը, օգտվելով բազմաթիվ աղբյուրներից, նկարագրում է հայոց պատմության առանձնահատկություններն իր ընկալմամբ, Հայկական հարցի ծագումը և Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները: Ձեռագրում Լեմկինը փաստում է Օսմանյան կայսրությունում XIX դարի վերջին հայերի կոտորածների հարցում մեծ տերությունների անուղղակի մեղսակցության մասին, քանի որ այդ կոտորածները տեղի էին ունենում նրանց թողտվությամբ: 1909թ. Ադանայի կոտորածը նա դիտարկում է որպես մի քանի տարի հետո սպասվող տեղահանությունների և ջարդերի կազմակերպման համար կարևոր ահազանգ:
Բանալի բառեր՝ Ռաֆայել Լեմկին, Գրքաչափ ձեռագիր, Հայկական հարց, հայերի կոտորածներ, ականատեսների վկայություններ, ցեղասպանական գործողություններ:
Ստացվել է` 30.04.2016
Հրատարակվել է՝ 23.06.2016