Ցեղասպանագիտական հանդես
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ուսումնասիրությունների ոլորտները՝ Մեծ եղեռնի նախօրյակին արևմտահայության վիճակագրություն և ժողովրդագրություն, արևմտահայ հասարակական, կրթական, մշակութային և կրոնական կյանք։
Էլ. փոստի հասցե՝ r.tatoyan@genocide-museum.am
Ամփոփում
Հոդվածում լուսաբանվում է Հայոց ցեղասպանության երկրորդ փուլի ընթացքում հայերի ինքնապաշտպանության բացառիկ դրվագի` 1916 թ. ամռանը Դեր Զորի համակենտրոնացման ճամբարի լուծարումից հետո հայ աքսորյալների՝ անապատ քշված քարավաններից մեկում զեյթունցիների զինված դիմադրության պատմությունը։
Աշխատանքի աղբյուրագիտական հիմքը ականատես-վերապրածների վկայություն-հուշագրություններն են, հատկապես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում պահվող` Տիգրան Մակարյանի անտիպ հուշագրությունը։
Համաձայն աղբյուրների տեղեկությունների`
1. դիմադրությունը տեղի է ունեցել 1916 թ. օգոստոսի առաջին կեսին Շեդադիեի համակենտրոնացման ճամբարում,
2. դիմադրության անմիջական պատճառն աշխատանքային գումարտակներում տղամարդկանց բռնի հավաքագրման փորձն էր,
3. դիմադրությունը տևել է երկու-երեք օր և դաժանորեն ճնշվել է,
4. դիմադրությանն անմիջականորեն մասնակցած հայ տղամարդկանց թիվը եղել է 100-120, որոնց մոտ մեկ երրորդն ունեցել է հրազեն,
5. դիմադրության ճնշմանը մասնակցել են 200 հեծելազորային ժանդարմներ, նաև արաբների ու չերքեզների օժանդակ զորաջոկատներ. ջարդարարներից սպանվել է առնվազն 8 հոգի,
6. դիմադրության ճնշման գործողությունները ղեկավարել է անձամբ Դեր Զորի գավառապետ Սալիհ Զեքին։
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Դեր Զոր, Շեդադիե, Զեյթուն, դիմադրություն, բռնագաղթ, համակենտրոնացման ճամբար։
Ստացվել է 10.01.2024
Ընդունվել է տպագրության 18.04.2024
Ուսումն ասիրության ոլորտները՝ արևմտահայոց պատմական հիշողությունը և բանավոր ավանդույթը:
Էլ. փոստի հասցե՝ vsvaz333@yahoo.com
Ամփոփում
Տակավին 1955 թվականից ի վեր, ինչպես Հայաստանի տարբեր շրջաններում, նույնպես և Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Հունաստան, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ և Թուրքիա կատարած անձնական կամ գիտաժողովային կարճատև ուղևորությունների ընթացքում գրի եմ առել, ձայնագրել, տեսագրել և ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունից վերապրող ականատեսների, այդ թվում նաև կին ականատեսների հաղորդած հուշ-վկայություններն ու երգ-վկայությունները, որոնք հուշերի և պատմական զրույցների հետ միասին նույնպես ժողովրդի պատմական հիշողության անբաժան մասն են կազմում:
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Արևմտյան Հայաստան, Կիլիկիա, ականատես վերապրող, հայ կանայք, հուշ-վկայություն, պատմական երգ-վկայություն։
Ստացվել է 14.02.2024
Ընդունվել է տպագրության 24.05.2024
Ուսումնասիրությունների ոլորտները՝ Հայկական հարց, Հայոց ցեղասպանության պատմություն, Էրզրումի նահանգի հայության ճակատագիրը ցեղասպանության տարիներին, Էրզրումի նահանգի հայ բնաչության սոցիալ-տնտեսական վիճակը։
Էլ. փոստի հասցե` anna.kazaryan@genocide-museum.am
Ամփոփում
Հիմնվելով տարբեր սկզբնաղբյուրների վրա` սույն հոդվածում փորձ է արվում ներկայացնելու 1914-1915 թթ. թուրքական կառավարության՝ Էրզրումի նահանգի Քղի գավառակի հայության նկատմամբ գործադրած հալածական քաղաքականությունը, գավառակի հայության աքսորի հիմնական ուղիները, աքսորի ընթացքում հայերի հանդեպ իրականացված վայրագ գործողությունները, ինչպես նաև կոտորածների հիմնական վայրերը։ Նմանատիպ առանձին շրջանների, նույնիսկ առանձին բնակավայրերի հայության տեղահանման և բնաջնջման պատմության ուսումնասիրությունը թույլ է տալիս ավելի ամբողջական պատկերացում կազմել Հայոց ցեղասպանության իրականացման մեխանիզմների վերաբերյալ։
Բանալի բառեր` Հայոց ցեղասպանություն, Էրզրումի նահանգ, Քղի գավառակ, տեղահանություն, կոտորածներ։
Ստացվել է 13.03.2024
Ընդունվել է տպագրության 05.06.2024
Ուսումնասիրությունների ոլորտները՝ Հայոց ցեղասպանության խնդրի ուսումնասիրությունը Ռաֆայել Լեմկինի կողմից, տեխնոլոգիական առաջընթացը և ցեղասպանության իրագործման ռիսկերը, ցեղասպանությունների առանձին օրինակներ (Բանգլադեշ, Կամբոջա, Թիմոր, Անֆալ և այլն), համեմատական ցեղասպանագիտություն, էլիտիցիդ։
Էլ. փոստի հասցե՝ poghosyan.narek@genocide-museum.am
Ամփոփում
Հոդվածում անդրադարձ է կատարվում այն իրողությանը, որ ցեղասպանությունը պատմության ընթացքում մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը, սակայն անգամ մեր օրերում, երբ մարդկությունը տարբեր ուղղություններով մեծ առաջընթաց է գրանցել, ոչ միայն չի վերացել էթնիկ, կրոնական և ռասայական խմբերին ոչնչացնելու վտանգը, այլև նոր սպառնալիքներ են առաջ եկել։
Հոդվածում ցեղասպանության իրագործման արդի սպառնալիքների շարքում դիտարկվում են տարբեր երկրներում ու տարածաշրջաններում էթնիկ և կրոնական հակասությունների սրացումը, քաղաքական անկայունությունը, ապատեղեկատվությունը և հանրային ընկալումն երի վրա ներգործությունը, ապամարդկայնացումը և ատելության խոսքը, ծայրահեղական գաղափարախոսությունների առաջացումը և տարածումը, կլիմայի, շրջակա միջավայրի փոփոխությունը և ռեսուրսների սակավությունը, հարկադիր տեղահանությունները և փախստականների ճգնաժամերը, տնտեսական անհավասարությունը և մարգինալացումը, զենքերի տարածումը և հասարակության ռազմականացումը, կենսատեխնոլոգիաների զարգացումը, արհեստական բանականության կիրառումը, կիբերհարձակումն երը և տեղեկատվական մանիպուլյացիան: Բացի այդ՝ օրենքի գերակայության բացակայությունը, անպատժելիությունը, ցեղասպանության հայեցակարգի արժեզրկումն ու ժխտողականությունը նոր սպառնալիքներ են ստեղծում։
Ընդհանուր առմամբ նշված սպառնալիքները վերացնելու տեսանկյունից կարևոր է ցեղասպանության և այլ ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգը։ Այդ իսկ պատճառով առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում այս հարցում ՄԱԿ-ի անդամ առանձին պետությունների նախաձեռնողականությունը։ Ուստի պատահական չէ, որ ցեղասպանության կանխարգելման նպատակով Հայաստանի կողմից իրականացվող կարևոր աշխատանքներից է ՄԱԿ-ի շրջանակում ցեղասպանության կանխարգելման բանաձևերի ներկայացումը։
Բանալի բառեր` ցեղասպանություն, էթնիկ, կրոնական և ռասայական խմբեր, արդի սպառնալիքներ, թիրախավորում, ատելություն, բռնություն, ցեղասպանության կանխարգելման միջազգային օրակարգ։
Ստացվել է 19.04.2024
Ընդունվել է տպագրության 02.07.2024
«Ցեղասպանագիտական հանդես»-ում հրատարակված բոլոր նյութերը կրում են Creative Commons Attribution-NonCommercial 4.0 միջազգային լիցենզիան։