Ցեղասպանագիտական հանդես
Շուշան Ռ. ԽաչատրյանՊատմ. գիտ. թեկն., աստվածաբան, «Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմնադրամի Զոհերի և վերապրողների փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ:
Ուսումնասիրությունների ոլորտները՝ ցեղասպանության աստվածաբանական և կրոնագիտական առումները, կրոնների բախումը ցեղասպանությունների ընթացքում, Հոլոքոստի փիլիսոփայություն, թեոդիցեա, քրիստոնյաների հալածանքները XX-XXI դդ. և այլն:
Էլ. հասցե` khachatryan.shushan@genocide-museum.am
Էջ 9-41
Ամփոփում
Հայտնի փաստ է, որ քրիստոնյա մանուկների իսլամացուﬓ Օսմանյան կայսրությունում ունեցել է երկար դարերի պատմություն։ Երևույթը տարբեր կտրվածքով ուսուﬓասիրվել և ուսուﬓասիրվում է՝ գիտական հանրույթին մատուցելով նորանոր բացահայտուﬓեր ու շերտեր: Քրիստոնյա երեխաների իսլամացմամբ զբաղվող կայսերական ինստիտուտը հայտնի էր դևշիրﬔի՝ քրիստոնյաներից վերցվող «արյան հարկի» ձևով, որի հետևանքով պատրաստվում էին ենիչերի զինվորականներ՝ սուլթանին ծառայելու համար, որոնք հայտնի էին իրենց հատուկ դաժանությամբ ու արյունարբու համբավով: Հետաքրքրական է, որ չնայած այն բանին, որ այդ ենիչերիական կորպուսն Օսմանյան կայսրությունում պաշտոնապես (սակայն, գուցե՝ մշակութային իմաստով՝ դեռ ոչ) դադարել էր գործել արդեն սկսած XVIII դարի սկզբից, այդուհանդերձ, քրիստոնյա երեխաների բռնի կրոնափոխությունները չդադարեցին։ Ավելի զարգացավ կրոնափոխության ինստիտուտի սոցիալական նշանակությունը, իսկ Հայոց ցեղասպանության ընթացքում հայ երեխաների բռնի իսլամացուﬓ ու թրքացուﬓ իրականացվում էր թե՛ առօրեական ցաքուցրիվ կերպով, և թե՛ պետական վերնախավի ու ծառայողների կողﬕց՝ հատուկ ընտրելով ու իբրև ստրկական ուժ գործածելով։ Երկու դեպքում էլ հատկանշական էր բռնի կրոնափոխուﬓ ու բռնի ամուսնանալը հայ աղջիկների հետ:
Այս շարքում յուրահատուկ ուշադրություն են գրավում թրքական պետական որբանոցները, որտեղ Հայոց ցեղասպանության ժամանակ հավաքվում էին հայ երեխաները՝ ﬔծամասնություն կազﬔլով առհասարակ քրիստոնյա երեխաների բազմության ﬔջ, և անցնում էին թե՛ ինքնության ջնջման, թե՛ հայ ինքնությունը մոռացության պարտադրելով՝ մուսուլմանական ինքնության սերմանման բռնի ճանապարհով։ Այսպիսի որբանոցներից էր Անթուրայի որբանոցը, որի պատմության և գաղափարական տարբեր շերտերին անդրադարձ կկատարվի սույն հոդվածով։
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Անթուրայի որբանոց, Հալիդե Էդիփ, հայ որբեր, թրքացման քաղաքականություն, զինվորական, «նոր ենիչերիներ», եվգենիկա:
Ստացվել է 12.09.2020
Ընդունվել է տպագրության 01.10.2020
Նարինե Վ. ՄարգարյանՊատմ. գիտ. թեկն., արևելագետ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտնական քարտուղար:
Ուսումնասիրությունների ոլորտները` Հայոց ցեղասպանության տարիներին և հետո Մերձավոր Արևելքի արաբական երկրներում հայտնված հայ տարագիրների վիճակը, նրանց սոցիալ-տնտեսական, քաղաքական ինտեգրումը այդ երկրներում, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունները տեղի արաբական ժողովուրդների հետ:
Էլ. hասցե` narine.margaryan@genocide-museum.am
Էջ 42-75
Ամփոփում
Հոդվածում ուսումնասիրվել ու վերլուծվել են Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կազմակերպության Ջբեյլի (Լիբանան) որբանոցի «Տուն» աշակերտական խմորատիպ ձեռագիր ամսագրի շուրջ երեք տարվա համարները։ Խնդիր է դրվել պարզել որբերի՝ երբեմն խիստ զգայական, հուզական, հայրենասիրական, շատ հաճախ նաև սթափ ու իրատեսական հիմքերի վրա գրված հոդվածները, նյութերը, դրանց համադրման և վերլուծության արդյունքում պատկերացում կազմել որբանոցում գործող ազգային մթնոլորտի, երեխաների զգացողությունների ու ցեղասպանության հետևանքները հաղթահարելու ուղղությամբ կատարված քայլերի վերաբերյալ։ Ամփոփելով ամսագրի 34 համարների հոդվածների բովանդակությունը՝ կարելի է եզրակացնել, որ որբանոցային ամսագիրն իր հարուստ ազգային, գրական-գեղարվեստական հոդվածներով, հայրենի բնակավայրի ու Հայոց ցեղասպանության տարիների իրենց վկայություններով 13-16 տարեկան որբերի համար ունեն յուրահատուկ խորություն։ Ջբեյլի որբանոցային սերունդը տարբեր ձևերով ազգային վերակերտման փորձեր է արել, որոնք նպաստել են Ցեղասպանության տրավմայի հաղթահարմանը։ Դրանցից կարելի է նշել ապրիլի 24-ի նահատակների ոգեկոչման արարողությունները, ազգային արժեքների, հայոց լեզվի, գրականության և բանահյուսության մասին հոդվածների ձևով ներկայացնելը, ստեղծագործելու, ընթերցելու, ասմունքելու միջոցով կրտսեր սերնդակիցներին հայկական հոգևոր արժեքների մասին տեղեկացնելը։
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, որբեր, ազգային ինքնագիտակցություն, Ջբեյլի որբանոց, աշակերտական ամսագիր, որբանոցային մամուլ, կրթություն, ազգային վերակերտում։
Ստացվել է 12.10.2020
Ընդունվել է տպագրության 30.10.2020
Աննա Ա. ՎարդանյանՏնտեսագիտության թեկնածու, տնտեսագետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «ֆինանսներ» և «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ամբիոնի ավագ դասախոս, «Արումենիա-Նիպոն» գիտամշակութային միության հիմնադիր նախագահ:
Ուսումնասիրությունների ոլորտները՝ հայ-ճապոնական պատմական, մշակութային, դիվանագիտական առնչություններ, ﬕ ջազգային տնտեսական հարաբերություններ, ֆինանսներ և այլն։
Էլ. hասցե` info@v-ann.am, Թեհմինե Ռ. ՄարտոյանՊատմ. գիտ. թեկն., միջազգայնագետ-արևելագետ (իրանագետ), ցեղասպանագետ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող։
Ուսումնասիրությունների ոլորտները՝ Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջման և քաղաքի հրկիզման պատմություն, զոհի հոգեբանական ժխտում և այլն։
Էլ. փոստի հասցե` tehminemartoyan@gmail.com
Էջ 76-95
Ամփոփում
Հետազոտության նպատակը ճապոնական նավի օրինակով Զմյուռնիայի հայ և հույն տարագիրների փրկության գործընթացի ամբողջական ներկայացումն է։ Ուսումնասիրվել են Զմյուռնիայի հրկիզման, տեղի քրիստոնեաբնակ թաղամասերի հայ և հույն բնակչության բնաջնջման պատմությունը, բացահայտվել են ճապոնական նավի ժամանման, վերապրողներին հունական ափ հասցնելու մանրամասները՝ համաձայն ականատեսվերապրողների ստուգապատում տեղեկությունների։
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, հույների ցեղասպանություն, տարագրություն, ճապոնական նավ, փրկություն, մարդասիրություն, Զմյուռնիա, Հունաստան։
Ստացվել է 09.10.2020
Ընդունվել է տպագրության 30.10.2020
DOI: https://doi.org/10.51442/jgs.0003
Նարինե Ս. ՀակոբյանՄիջազգայնագետ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հայցորդ, Հայոց ցեղասպանության հուշագրությունների, վավերագրերի և մամուլի բաժնի կրտսեր գիտաշխատող:
Ուսումնասիրության ոլորտը՝ 1894-1896 թթ. արևմտահայության կոտորածներ:
Էլ հասցե՝ hakobyan.narine@genocide-museum.am
Էջ 96-120
Ամփոփում
Հոդվածը նվիրված է արևմտյան անգլալեզու պատմագրության մեջ համիդյան կոտորածների հիմնահարցի քննարկմանը: Ցույց է տրվում, որ գրեթե բոլոր հեղինակներն անդրադարձել են համիդյան կոտորածների և 1915 թ. ցեղասպանության միջև «շարունակականության» խնդրին: Պաշտպանելով կամ քննադատելով «շարունակականության» փաստարկն՝ այդ հեղինակներն այն դարձրել են թերևս ամենաքննարկված հարցը պատմագրության մեջ: Հոդվածում մերժվում է նման հակադրությունը և հիմնավորվում, որ համիդյան կոտորածների պատմագիտական գնահատականը պետք է հաշվի առնի երկու տեսակետներն էլ, այլ ոչ թե անպայման հակադրի դրանք:
Հոդվածում առաջարկվում է պատմագիտական գնահատականի նոր՝ «միացյալ» մոտեցում, որը պետք է ա) համիդյան կոտորածները 1915-1923 թթ. ցեղասպանության հետ միասին դիտարկի Հայկական հարցի համատեքստում, բ) զուգահեռներ անցկացնի Օսմանյան կայսրության հպատակ այլ ժողովուրդների նկատմամբ 1820-ականներից մինչև 1920-ականներ իրականացված հալածանքների և կոտորածների հետ, գ) քննարկի արևմտահայերի կոտորածները՝ «գերազանցելով» Օսմանյան կայսրության ձևաչափը՝ համակողմանիորեն ուսումնասիրելով օսմանյան բռնությունների ձևավորման և իրականացման վրա ազդող արտաքին գործոնները և դրանց հետևանքները:
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, համիդյան կոտորածներ, պատմագրություն, Հայկական հարց, Օսմանյան կայսրություն:
Ստացվել է 17.09.2020
Ընդունվել է տպագրության 11.10.2020
Արամ Ռ. ՄիրզոյանՊատմ. գիտ. թեկն., «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Զոհերի և վերապրողների փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի գիտաշխատող։
Ուսումնասիրության ոլորտը՝ Հայոց ցեղասպանության մեջ Գերմանական կայսրության և գերմանացիների դերակատարման արտացոլումը հայ պատմագրության և հուշագրությունների մեջ։
Էլ. փոստի հասցե` mirzoyan.aram@gmail.com
Էջ 121-138
Ամփոփում
Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության մեջ առանցքային նշանակություն ունի այդ ոճրագործության կազմակերպիչների և մեղսակիցների թեմայի դիտարկումը։ Նշված հարցի երկրորդ հատվածի համատեքստում առավել մեծ հետաքրքրություն է առաջացնում Գերմանական կայսրության մեղսակցության խնդիրը։
Հայ և օտարազգի հետազոտողները պարբերաբար անդրադարձել են այս խնդրին (ներառյալ ավելի լայն ընդգրկմանը՝ Հայոց ցեղասպանության ժամանակ և դրան նախորդող տարիներին Գերմանական կայսրության դերակատարմանը)՝ ուսումնասիրելով այն տարբեր դիտանկյուններից՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, մարդասիրական և այլն։ Արդեն իսկ կուտակված հետազոտական պատկառելի նյութը անհրաժեշտություն է ստեղծել որոշ դիտարկումներ անելու։
Հոդվածում ներկայացվում են տվյալ թեմայի վերաբերյալ որոշ միջանկյալ եզրահանգումներ և հետազոտության հեռանկարային ուղղություններ։ Դրանք կարող են օգտակար լինել Հայոց ցեղասպանության մեջ Գերմանական կայսրության մեղսակցության թեմայով զբաղվել նախատեսող հետազոտողների համար՝ հնարավոր կրկնություններից խուսափելու և հետազոտական ուղին ավելի դյուրին դարձնելու նպատակով։
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Գերմանական կայսրություն, մեղսակցություն, հուշեր և վկայություններ, գերմանական զինվորականներ։
Ստացվել է 10.11.2020
Ընդունվել է տպագրության 29.12.2020
«Ցեղասպանագիտական հանդես»-ում հրատարակված բոլոր նյութերը կրում են Creative Commons Attribution-NonCommercial 4.0 միջազգային լիցենզիան։