Գարուն 2020, հատոր 1

Ցեղասպանագիտական հանդես

Վերժինե Գ. Սվազլյան
Էջ 9-44

Ամփոփում
Սույն գիտական աշխատանքի համար սկզբնաղբյուրային հենք են հանդի սացել 1915 թ. Հայոց ցեղասպանության վաղորդայնին Վանի նահանգապետ Ջևդեթ փաշայի կազմակերպած զինված հարձակման դեմ ըմբոստացած վանեցիների ﬔ կամսյա ինքնապաշտպանական հերոսամար տին ականա տես-վկա 35 վանեցիներից ﬔ ր գրի առած, ձայնագրած, տեսագրած հուշ-վկայությունները և պատմական երգերը, որոնք ստույգ ու ամբողջական գաղափար են տալիս այդ և հետագա պատմական իրադարձությունների մասին:
Վանի հերոսամարտն իր կազմակերպվածությամբ ու ժողովրդի ﬕ ասնա կան կամքի ուժով բացառիկ և ինքնատիպ օրինակ դարձավ հայ ժողովրդի հետագա հերոսական մաքառուﬓերի համար:
Բանալի բառեր՝ Օսմանյան կայսրություն, Հայոց ցեղասպանություն, Վան-Վասպուրական, հերոսամարտ, ինքնապաշտպանություն, ականատես վերապրողներ, վկայություն, դիմադրություն, բանվորներ, ինքնաշեն զենք, ֆանֆառ։

Ստացվել է 09.02.2020
Հրատարակվել է 05.05.2020

https://doi.org/10.51442/jgs.0006

Արփինե Ռ. Բաբլումյան
Էջ 45-64

Ամփոփում
1895-1896 թթ. հայերի զանգվածային կոտորածները, որոնք ընդգրկեցին Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր գավառները, ունեին իրագործման թե՛ օրինաչափություններ, թե՛ որոշակի տարբերություններ: Այս առումով կարևոր է կոտորածների ընթացքն ու հետևանքներն ուսուﬓասիրել առանձին նահանգների կտրվածքով, ինչը թույլ կտա վերհանել նշված իրադարձությունների կապը, ուղղորդվածությունը և ընդհանուր գծերը:
Հաﬕդյան կոտորածների ուսուﬓասիրությունը կարևոր է նաև այն առումով, որ որոշակի աղերսներ անցկացվեն 1915 թ. Հայոց ցեղասպանության ընթացքի հետ` վերհանելու այն ընդհանուր կամ տարբեր ﬔխանիզﬓերը, որոնք ուղեկցեցին տվյալ հանցագործությունները: Հոդվածում անդրադարձ է կատարվմ Դիարբեքիրի (հայկական աղբյուրներում` Տիգրանակերտ) նահանգի տարբեր բնակավայրերում տեղի ունեցած կոտորածների պատմությանը: Այս նահանգում ևս կոտորածներին զոհ գնացին, նաև բռնի իսլամացվեցին տասնյակ հազարավոր հայեր, ավերվեցին բազմաթիվ բնակավայրեր, հազարավոր տներ ու խանութներ: Իրադարձությունները վերլուծելիս օգտվել ենք թե´ հայկական, թե´ օտար սկզբնաղբյուրներից, որպեսզի հնարավոր լինի վերականգնել կոտորածների ամբողջական պատկերը։
Բանալի բառեր` Արևմտյան Հայաստան, Դիարբեքիր, Տիգրանակերտ, Բալու, Սևերեկ, Արղանա Մադեն, բռնի իսլամացում, հայերի կոտորածներ:

Ստացվել է 29.02.2020
Հրատարակվել է 05.05.2020

https://doi.org/10.51442/jgs.0007

Ռոբերտ Ա. Թաթոյան
Էջ 65-98

Ամփոփում
Ներկա աշխատանքի նպատակն է հաշվարկել Արևմտյան Հայաստանի շրջաններից մեկի՝ Օսմանյան կայսրության Բիթլիսի (Բաղեշ) նահանգի (թուրքերեն՝ վիլայեթ) Սղերդի գավառի (սանջակ) հայ բնակչության թվաքանակը Հայոց ցեղասպանության նախօրյակին:
Վերոնշյալ նպատակից բխել են հետազոտական հետևյալ հիմնական խնդիրները.
– տալ Հայոց ցեղասպանությանը նախորդող շրջանի՝ 1878-1914 թթ. Սղերդի գավառի վարչատարածքային բաժանման պատկերը,
– առանձին ներկայացնել Սղերդի գավառի հայ բնակչության թվաքանակի վերաբերյալ 1878-1914 թթ. օսմանյան, հայկական, ռուսական և արևմտյան հիմնական վիճակագրական սկզբնաղբյուրների տվյալները,
– ըստ Սղերդի գավառի մանր վարչատարածքային միավորների` գավառակների (թուրքերեն՝ կազա)՝ համադրել հայ բնակչության թվաքանակի վերաբերյալ վիճակագրությունները, հատկապես հայաբնակ բնակավայրերի ցուցակներ պարունակող վիճակագրական հիմնական սկզբնաղբյուրների տվյալները, այդ տվյալների համադրման, հաﬔ մատական վերլուծության ﬕ ջոցով և հիման վրա տալ Մեծ եղեռնի նախաշեմին գավառի հայ բնակչության թվաքանակի սեփական հաշվարկը։
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Հայկական հարց, Բիթլիսի նահանգ, Սղերդի գավառ, հայ բնակչության թվաքանակ, վիճակագրություն, ժողովրդագրություն:

Ստացվել է 27.02.2020
Հրատարակվել է 05.05.2020

https://doi.org/10.51442/jgs.0008

Էդիտա Գ. Գզոյան
Էջ 99-118

Ամփոփում
Երեխաների բռնի տեղափոխումը «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ցեղասպանական հինգ գործողություններից մեկն է: Այն արգելում է «երեխաների բռնի տեղափոխումը մարդկային մի խմբից մյուսը»՝ ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ: Գտնվելով մշակութային և կենսաբանական ցեղասպանությունների սահմանագծին՝ երեխաների բռնի տեղափոխումը բավական յուրահատուկ կիրառություն ունի ցեղասպանական մյուս գործողությունների համեմատ, քանի որ այն ձևավորում է թիրախավորված խմբի նոր ինքնություն՝ ոչնչացնելով նախորդը:
Ցեղասպանության կոնվենցիայի նպատակը ոչ միայն ազգային, էթնիկական, ցեղային և կրոնական խմբերի դեմ բռնության ծայրահեղ դրսևորումների պատիժն է, այլև խմբի պաշտպանությունը: Եվ ինչպես հստակորեն նշված է Միջազգային իրավունքի հանձնաժողովի բացատրության մեջ, «երեխաների բռնի տեղափոխումը բավական լուրջ հետևանքներ կարող է ունենալ խմբի կենսունակության վրա»:
Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել երեխաների բռնի տեղափոխման հասկացության ձևավորման հիմքերը, Ռաֆայել Լեմկինի կողﬕ ց երեխաների բռնի տեղափոխման հասկացության ընկալումն ու առաջ քաշումը, ցեղասպանության կոնվենցիայի մեջ ընդգրկման որոշ հանգամանքները և Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո երեխաների բռնի տեղափոխման հոդվածի կիրառումը միջազգային և ազգային դատարանների կողմից:
Բանալի բառեր՝ երեխաների բռնի տեղափոխում, Ցեղասպանության կոնվենցիա, Ռաֆայել Լեմկին, Հայոց ցեղասպանություն, մշակութային ցեղասպանություն, կենսաբանական ցեղասպանություն:

Ստացվել է 17.02.2020
Հրատարակվել է 05.05.2020

https://doi.org/10.51442/jgs.0009

Նարեկ Մ. Պողոսյան
Էջ 119-134

Ամփոփում
Տեխնոլոգիաների արագ զարգացումը, մասնավորապես` արհեստական բանականության կիրառումը, վերջին տարիներին փորձագետների մոտ լուրջ անհանգստություն է առաջ բերել. ﬔքենաների ինքնուրույն մտածելու և որոշուﬓեր կայացնելու կարողությունն իր դրական կողﬔրով հանդերձ` մարդկության համար բազմաթիվ վտանգներ է ստեղծում: Արհեստական բանականության զարգացումը և ինքնավար զենքերը կարող են օգտագործվել ազգային, կրոնական, ռասայական որոշակի խմբերի թիրախավորման նպատակով, ինչի արդյունքում էլ ﬔծանում է ցեղասպանության և զանգվածային սպանությունների իրագործման վտանգը:
Ներկայում, երբ արդեն արհեստական բանականությամբ օժտված սպառազինությունների գլոբալ մրցավազքն իրողություն է, տեխնոլոգիական ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների ուշադրությանն է արժանանում առաջին հերթին մահացու ինքնավար զենքերի արգելման հարցը: Բացի այդ` արհեստական բանականության զարգացման բացասական հնարավոր հետևանքները կանխելու համար ոլորտի մասնագետների կողﬕց առաջ է քաշվել արհեստական բանականության էթիկայի մշակման անհրաժեշտությունը:
Մարդկության համար արդեն իսկ հրատապ է դարձել ռոբոտատեխնիկայի և արհեստական բանականության տեխնոլոգիայի զարգացման արդյունքում առաջ եկած հնարավոր վտանգը կանխելու, մարդու իրավունքների պաշտպանության և էթիկայի նորﬔրին համապատասխան օրենսդրական ﬔխանիզﬓերի ստեղծումը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արհեստական բանականությունն օգտագործվում է նաև աﬔնատարբեր հանցագործությունների հայտնաբերման և կանխարգելման համար, հետևաբար նպատակահարմար է այն ծառայեցնել նաև ցեղասպանության և զանգվածային սպանությունների կանխարգելմանը:
Բանալի բառեր՝ արհեստական բանականություն, մահացու ինքնավար զենքեր, ռոբոտներ, ցեղասպանություն, խմբերի թիրախավորում, սոցիալական ﬔդիա, կեղծ տեսանյութեր, արհեստական բանականության էթիկա:

Ստացվել է 18.09.2019
Հրատարակվել է 05.05.2020

https://doi.org/10.51442/jgs.0010

Միհրան Ա. Մինասեան
Էջ 135-150

Ամփոփում
Այս նիւթին ﬔջ հրատարակութեան կու տանք հալէպահայութեան շրջանակներուն մէջ գործած օտար ﬕ սիոնարուհիներուն մասին Միհրան Հերարդեանի ընդարձակ տեղեկագիրը, որ պատրաստած է Հալէպի Ազգային առաջնորդարանի խնդրանքով: Հեղինակը լաւատեղեակ էր ներկայացուցած նիւթին, որովհետև ան անﬕջական գործակիցն էր Քարէն Եփփէին ու մօտէն ծանօթ էր անոր գործունէութեան. ﬕաժամանակ տնօրէնը, հաշուապահն ու քարտուղարն էր անոր ղեկավարած Ազգերու Դաշնակցութեան կանանց և մանուկներու պաշտպան հաստատութեան: Հերարդեան մօտէն ծանօթ էր նաև ﬕսիոնարուհիներու առօրեային ու գործելաոճին, ուրեﬓ պատահական չէ որ Ազգ. Քաղաքական ժողովը, որպէս լաւատեղեակ անձ, իրմէ՛ խնդրած ըլլար այսպիսի տեղեկագիրի մը պատրաստութիւնը: Այս բոլորէն ետք ուրեﬓ պիտի ենթադրել, որ Հերարդեանի փոխանցած տեղեկութիւնները ստոյգ են ու հաւաստի:
Տեղեկագիրը ընդհանուր գաղափար մը կու տայ աքսորական հայերու ﬔ ծագոյնկայանատեղին հանդիսացող Հալէպի մէջ գործող ﬕ սիոնարներու մասին, նշելով անոնց գործունէութեան դրական և ժխտական երեսները: Հոն կան հետաքրքրական բազմաթիւ բացայայտուﬓեր ﬕսիոնարները շրջապատողներու նիւթական մսխուﬓերուն և զեղծարարութիւններուն մասին, նաև կենդանի փաստեր, թէ ինչպէս շատերու համար բարեգործութիւնը ծառայած է որպէս ﬕջոց թշուառութեան մէջ յայտնուած աքսորականները սիրաշահելու, համայնքային նոր պատկանելիութիւն թելադրելու և այլնի մասին:
Զգալի է կարգ մը ﬕսիոնարուհիներու հանդէպ Հերարդեանի ոչ դրական կեցուածքն ու հեգնական ոճը, բացի Օր. Քարէն Եփփէէն, որուն մասին խօսած է ﬔծ սիրով ու յարգանքով: Հերարդեան առիթով մը գրած է «Քառէն Եփփէ հայը» իմաստալից խորագիրով յօդուածը, ուր ևս զգալի է անոր հանդէպ ունեցած յարգանքը:
Հրատարակուող տեղեկագիրին բնօրինակը կը պահուի Հալէպի Ազգային առաջնորդարանի արխիւատան մէջ: Մեքենագրուած է ու կը բաղկանայ 8 էջէ:
Տեղեկագիրը հրատարակութեան կու տանք նոյնութեամբ: Կատարած ենք ﬕայն կէտադրական աննշան հպուﬓեր: Մեր կողմէ աւելցուցած ենք ﬕայն անհրաժեշտ ծանօթագրութիւններ:
Բանալի բառեր՝ Հալէպ, Միհրան Հերարդեան, ﬕսիոնարներ, Միս Էտիթհ Րօպէրթս, Միս Հէտվիկ Պիւլ, Միս Պօտիլ Պիէօրն, Միս Քարէն Եփփէ:

Ստացվել է 09.11.2019
Հրատարակվել է 05.05.2020

https://doi.org/10.51442/jgs.0011

Վալերի Գ. Թունյան
Էջ 151-163

Ամփոփում
Արդի Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի իսկական պատմության խեղաթյուրման պետական քաղաքականությունը: Այս գործընթացում զգալի դեր ունեն Աﬔրիկայի Միացյալ Նահանգների որոշ պատմաբաններ, որոնք կեղծում են հայ ժողովրդի վիճակը Օսմանյան կայսրությունում, ինչի շնորհիվ հանդես եկան Թուրքիայի նախագահ Էրդոհանի զեղծարարական «ընդհանուր ցավի» և «ընդհանուր պատմության» առասպելները:
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Հայկական հարց, կանխակալ պատմաբաններ, Ռ. Էրդոհան, «ընդհանուր պատմության» առասպել, զեղծարարություն, ապատեղեկատվություն:

Ստացվել է 29.02.2020
Հրատարակվել է 05.05.2020

https://doi.org/10.51442/jgs.0012

[uptolike]
Theme: Overlay by Kaira