ՀՑԹԻ Հրապարակումներ

Աշուն 2020, համար 2

Ցեղասպանագիտական հանդես

Շուշան Ռ. Խաչատրյան
Էջ 9-41

Ամփոփում
Հայտնի փաստ է, որ քրիստոնյա մանուկների իսլամացուﬓ Օսմանյան կայսրությունում ունեցել է երկար դարերի պատմություն։ Երևույթը տարբեր կտրվածքով ուսուﬓասիրվել և ուսուﬓասիրվում է՝ գիտական հանրույթին մատուցելով նորանոր բացահայտուﬓեր ու շերտեր: Քրիստոնյա երեխաների իսլամացմամբ զբաղվող կայսերական ինստիտուտը հայտնի էր դևշիրﬔի՝ քրիստոնյաներից վերցվող «արյան հարկի» ձևով, որի հետևանքով պատրաստվում էին ենիչերի զինվորականներ՝ սուլթանին ծառայելու համար, որոնք հայտնի էին իրենց հատուկ դաժանությամբ ու արյունարբու համբավով: Հետաքրքրական է, որ չնայած այն բանին, որ այդ ենիչերիական կորպուսն Օսմանյան կայսրությունում պաշտոնապես (սակայն, գուցե՝ մշակութային իմաստով՝ դեռ ոչ) դադարել էր գործել արդեն սկսած XVIII դարի սկզբից, այդուհանդերձ, քրիստոնյա երեխաների բռնի կրոնափոխությունները չդադարեցին։ Ավելի զարգացավ կրոնափոխության ինստիտուտի սոցիալական նշանակությունը, իսկ Հայոց ցեղասպանության ընթացքում հայ երեխաների բռնի իսլամացուﬓ ու թրքացուﬓ իրականացվում էր թե՛ առօրեական ցաքուցրիվ կերպով, և թե՛ պետական վերնախավի ու ծառայողների կողﬕց՝ հատուկ ընտրելով ու իբրև ստրկական ուժ գործածելով։ Երկու դեպքում էլ հատկանշական էր բռնի կրոնափոխուﬓ ու բռնի ամուսնանալը հայ աղջիկների հետ:
Այս շարքում յուրահատուկ ուշադրություն են գրավում թրքական պետական որբանոցները, որտեղ Հայոց ցեղասպանության ժամանակ հավաքվում էին հայ երեխաները՝ ﬔծամասնություն կազﬔլով առհասարակ քրիստոնյա երեխաների բազմության ﬔջ, և անցնում էին թե՛ ինքնության ջնջման, թե՛ հայ ինքնությունը մոռացության պարտադրելով՝ մուսուլմանական ինքնության սերմանման բռնի ճանապարհով։ Այսպիսի որբանոցներից էր Անթուրայի որբանոցը, որի պատմության և գաղափարական տարբեր շերտերին անդրադարձ կկատարվի սույն հոդվածով։
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Անթուրայի որբանոց, Հալիդե Էդիփ, հայ որբեր, թրքացման քաղաքականություն, զինվորական, «նոր ենիչերիներ», եվգենիկա:

Ստացվել է 12.09.2020
Ընդունվել է տպագրության 01.10.2020

DOI: https://doi.org/10.51442/jgs.0001

Նարինե Վ. Մարգարյան
Էջ 42-75

Ամփոփում
Հոդվածում ուսումնասիրվել ու վերլուծվել են Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կազմակերպության Ջբեյլի (Լիբանան) որբանոցի «Տուն» աշակերտական խմորատիպ ձեռագիր ամսագրի շուրջ երեք տարվա համարները։ Խնդիր է դրվել պարզել որբերի՝ երբեմն խիստ զգայական, հուզական, հայրենասիրական, շատ հաճախ նաև սթափ ու իրատեսական հիմքերի վրա գրված հոդվածները, նյութերը, դրանց համադրման և վերլուծության արդյունքում պատկերացում կազմել որբանոցում գործող ազգային մթնոլորտի, երեխաների զգացողությունների ու ցեղասպանության հետևանքները հաղթահարելու ուղղությամբ կատարված քայլերի վերաբերյալ։ Ամփոփելով ամսագրի 34 համարների հոդվածների բովանդակությունը՝ կարելի է եզրակացնել, որ որբանոցային ամսագիրն իր հարուստ ազգային, գրական-գեղարվեստական հոդվածներով, հայրենի բնակավայրի ու Հայոց ցեղասպանության տարիների իրենց վկայություններով 13-16 տարեկան որբերի համար ունեն յուրահատուկ խորություն։ Ջբեյլի որբանոցային սերունդը տարբեր ձևերով ազգային վերակերտման փորձեր է արել, որոնք նպաստել են Ցեղասպանության տրավմայի հաղթահարմանը։ Դրանցից կարելի է նշել ապրիլի 24-ի նահատակների ոգեկոչման արարողությունները, ազգային արժեքների, հայոց լեզվի, գրականության և բանահյուսության մասին հոդվածների ձևով ներկայացնելը, ստեղծագործելու, ընթերցելու, ասմունքելու միջոցով կրտսեր սերնդակիցներին հայկական հոգևոր արժեքների մասին տեղեկացնելը։
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, որբեր, ազգային ինքնագիտակցություն, Ջբեյլի որբանոց, աշակերտական ամսագիր, որբանոցային մամուլ, կրթություն, ազգային վերակերտում։

Ստացվել է 12.10.2020
Ընդունվել է տպագրության 30.10.2020

DOI: https://doi.org/10.51442/jgs.0002

Ճապոնական նավի հետագծով. Զմյուռնիայի հայերի և հույների փրկուղին

Աննա Ա. Վարդանյան, Թեհմինե Ռ. Մարտոյան
Էջ 76-95

Ամփոփում
Հետազոտության նպատակը ճապոնական նավի օրինակով Զմյուռնիայի հայ և հույն տարագիրների փրկության գործընթացի ամբողջական ներկայացումն է։ Ուսումնասիրվել են Զմյուռնիայի հրկիզման, տեղի քրիստոնեաբնակ թաղամասերի հայ և հույն բնակչության բնաջնջման պատմությունը, բացահայտվել են ճապոնական նավի ժամանման, վերապրողներին հունական ափ հասցնելու մանրամասները՝ համաձայն ականատեսվերապրողների ստուգապատում տեղեկությունների։
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, հույների ցեղասպանություն, տարագրություն, ճապոնական նավ, փրկություն, մարդասիրություն, Զմյուռնիա, Հունաստան։

Ստացվել է 09.10.2020
Ընդունվել է տպագրության 30.10.2020

DOI: https://doi.org/10.51442/jgs.0003

Նարինե Ս. Հակոբյան
Էջ 96-120

Ամփոփում
Հոդվածը նվիրված է արևմտյան անգլալեզու պատմագրության մեջ համիդյան կոտորածների հիմնահարցի քննարկմանը: Ցույց է տրվում, որ գրեթե բոլոր հեղինակներն անդրադարձել են համիդյան կոտորածների և 1915 թ. ցեղասպանության միջև «շարունակականության» խնդրին: Պաշտպանելով կամ քննադատելով «շարունակականության» փաստարկն՝ այդ հեղինակներն այն դարձրել են թերևս ամենաքննարկված հարցը պատմագրության մեջ: Հոդվածում մերժվում է նման հակադրությունը և հիմնավորվում, որ համիդյան կոտորածների պատմագիտական գնահատականը պետք է հաշվի առնի երկու տեսակետներն էլ, այլ ոչ թե անպայման հակադրի դրանք:
Հոդվածում առաջարկվում է պատմագիտական գնահատականի նոր՝ «միացյալ» մոտեցում, որը պետք է ա) համիդյան կոտորածները 1915-1923 թթ. ցեղասպանության հետ միասին դիտարկի Հայկական հարցի համատեքստում, բ) զուգահեռներ անցկացնի Օսմանյան կայսրության հպատակ այլ ժողովուրդների նկատմամբ 1820-ականներից մինչև 1920-ականներ իրականացված հալածանքների և կոտորածների հետ, գ) քննարկի արևմտահայերի կոտորածները՝ «գերազանցելով» Օսմանյան կայսրության ձևաչափը՝ համակողմանիորեն ուսումնասիրելով օսմանյան բռնությունների ձևավորման և իրականացման վրա ազդող արտաքին գործոնները և դրանց հետևանքները:
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, համիդյան կոտորածներ, պատմագրություն, Հայկական հարց, Օսմանյան կայսրություն:

Ստացվել է 17.09.2020
Ընդունվել է տպագրության 11.10.2020

DOI: https://doi.org/10.51442/jgs.0004

Արամ Ռ. Միրզոյան
Էջ 121-138

Ամփոփում
Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության մեջ առանցքային նշանակություն ունի այդ ոճրագործության կազմակերպիչների և մեղսակիցների թեմայի դիտարկումը։ Նշված հարցի երկրորդ հատվածի համատեքստում առավել մեծ հետաքրքրություն է առաջացնում Գերմանական կայսրության մեղսակցության խնդիրը։
Հայ և օտարազգի հետազոտողները պարբերաբար անդրադարձել են այս խնդրին (ներառյալ ավելի լայն ընդգրկմանը՝ Հայոց ցեղասպանության ժամանակ և դրան նախորդող տարիներին Գերմանական կայսրության դերակատարմանը)՝ ուսումնասիրելով այն տարբեր դիտանկյուններից՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, մարդասիրական և այլն։ Արդեն իսկ կուտակված հետազոտական պատկառելի նյութը անհրաժեշտություն է ստեղծել որոշ դիտարկումներ անելու։
Հոդվածում ներկայացվում են տվյալ թեմայի վերաբերյալ որոշ միջանկյալ եզրահանգումներ և հետազոտության հեռանկարային ուղղություններ։ Դրանք կարող են օգտակար լինել Հայոց ցեղասպանության մեջ Գերմանական կայսրության մեղսակցության թեմայով զբաղվել նախատեսող հետազոտողների համար՝ հնարավոր կրկնություններից խուսափելու և հետազոտական ուղին ավելի դյուրին դարձնելու նպատակով։
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Գերմանական կայսրություն, մեղսակցություն, հուշեր և վկայություններ, գերմանական զինվորականներ։

Ստացվել է 10.11.2020
Ընդունվել է տպագրության 29.12.2020

DOI: https://doi.org/10.51442/jgs.0005

Creative Commons License

«Ցեղասպանագիտական հանդես»-ում հրատարակված բոլոր նյութերը կրում են Creative Commons Attribution-NonCommercial 4.0 միջազգային լիցենզիան։

Theme: Overlay by Kaira