ՀՑԹԻ Հրապարակումներ

Գրախոսություն

«Ցեղասպանագիտական հանդեսին» ներկայացված հոդվածները գրախոսվում են առվազն մեկ գրախոսի կողմից: Գրախոսությունը կազմակերպվում է երկկողմանի գաղտնիության սկզբունքով: Գրախոսությունների արդյունքի հիման վրա խմբագրությունը որոշում է կայացնում նյութը հրատարակելու կամ մերժելու վերաբերյալ:

Գրախոսությունն իրականացվում է ողջամիտ, սակայն հնարավորինս սեղմ ժամկետներում, անկախ անձնական հետաքրքրություններից ու շահերից, բացառապես գիտական անաչառ մոտեցում հիման վրա՝ բացառելով շահերի որևէ բախում։

Գրախոսված ձևաթուղթը պահվում է «Ցեղասպանագիտական հանդեսի» արխիվում, չի տրամադրվում որևէ մեկին՝ այդ թվում՝ հեղինակին, և այն հրապարակման ենթակա չէ: Գրախոսման արդյունքների, առաջարկների ու դիտարկումների մասին հեղինակին տեղեկացվում է տրամադրված էլ. փոստի միջոցով:

Theme: Overlay by Kaira