ՀՑԹԻ Հրապարակումներ

Աշուն 2013, հատոր 1

Ցեղասպանագիտական հանդես

Աննա Ալեքսանյան
Էջ 7-14

Ստացվել է` 09.07.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013

Արփինե Բաբլումյան
Էջ 15-23

Ստացվել է` 25.07.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013

Արամայիս Բալոյան
Էջ 24-33

Ստացվել է` 29.06.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013

Հայկ Դեմոյան
Էջ 34-41

Ստացվել է` 25.07.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013

Ռայմունդ Գևորգյան
Էջ 42-58

Ամփոփում
Հոդվածում քննության է առնվում Ադանայի կոտորածների կազմակերպման և իրականացման մեջ տեղական և կենտրոնական իշխանությունների ներգրավվածության հարցը։ Անդրադարձ է կատարվում այն կարևոր հարցին` արդյո՞ք Ադանայի ողբերգությունը կազմակերպվել էր կենտրոնացված կառավարության, թե՞ տեղական իշխանությունների կողմից։ Տարաբնույթ սկզբնաղբյուրների օգտագործման և դեպքերի օբյեկտիվ ներկայացման միջոցով ևս մեկ անգամ ապացուցվում է Ադանայի կոտորածների իրական կազմակերպիչների դերը և հերքվում այն կեղծ դրույթը, թե կոտորածները եղել են անկարգությունների հետևանքով և ոչ մի կապ չունեն կենտրոնական իշխանությունների հետ։

Ստացվել է` 27.06.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013

Տաթևիկ Ղալթաղչյան
Էջ 59-68

Ստացվել է` 02.08.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013

Սուրեն Մանուկյան
Էջ 69-75

Ստացվել է` 03.08.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013

Էվա Մերենիչ
Էջ 76-91

Ամփոփում
Հոդվածում քննության է առնվում ավստրո-հունգարական մամուլում 1909 թ. Ադանայի կոտորածների արձագանքը։ Հետազոտության համար ընտրվել է երեք թերթ` Վիեն նայի “Neue Freie Presse”-ը, Բուդապեշտի “Pester Lloyd”-ը և Պրա հայի “Prager Tagblatt”-ը։ Ժամանակագրական առումով քննության են առնվում 1909 թ. ապրիլի 13-ից մինչև 1909 թ. հունիսի 20-ը ընկած հրապարակումները։ Հոդվածը, հիմնված լինելով գերազանցապես ավստրո-հունգարական մամուլի հաղորդած տվյալների վրա, ուշագրավ տեղեկություններ հաղորդելուց բացի, արտահայտում է նաև այն հիմնական միտումները, որոնք ընկած էին այդ թեմայի լուսաբանման հիմքում` կապված հայկական կոտորածների և Օսմանյան Թուրքիայի ներսում անցուդարձերի շուրջ Ավստրո-Հունգարիայի դիրքորոշման հետ։

Ստացվել է` 26.06.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013

Արամ Միրզոյան
Էջ 92-97

Ստացվել է` 12.07.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013

Սեդա Պարսամյան
Էջ 98-104

Ստացվել է` 28.06.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013

Ռուբինա Փիրումյան
Էջ 105-117

Ամփոփում
Հոդվածում ներկայացվում է 1909 թ. Ադանայի հայերի կոտորածների թեմայի արտացոլումը գրականության մեջ։ Հեղինակն անդրադառնում է Սիամանթոյի, Դանիել Վարուժանի և հայ մյուս գրողների ստեղծագործություններին, վերլուծում դրանք և ցույց տալիս Ադանայի ողբերգության կապը դրանց հետ` համեմատելով Ադանայի 1909 թ. կոտորածի և 1915-1923 թթ. կոտորածների արձագանքները գրականության մեջ: Հեղինակն Ադանայի կոտորածները հակված է դիտելու որպես 1915 թ. ցեղասպանության խտացված դրսևորում։ Հեղինակի մյուս կարևոր եզրակացությունն այն է, որ գրականության մեջ Ադանայի կոտորածի արտացոլումը որոշակիորեն ստվերում է մնացել` ի համեմատություն 1915 թթ. ցեղասպանությանն անդրադարձող գրական ստեղծագործությունների։

Ստացվել է` 31.07.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013

Վարուժան Պողոսյան
Էջ 118-127

Ստացվել է` 12.07.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013

Հարություն Սելիմյան
Էջ 128-137

Ստացվել է` 23.07.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013

Հասմիկ Ստեփանյան
Էջ 138-141

Ստացվել է` 28.06.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013

Անի Ոսկանյան
Էջ 142-147

Ստացվել է` 10.07.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013

Վերժինե Սվազլյան
Էջ 148-154

Ամփոփում
Հոդվածում ներկայացվում է Ադանայի ողբերգությունը վերապրածների երգերի ու չափածո ստեղծագործությունների միջոցով։ Այդ վկայություններն ունեն պատմական և ճանաչողական կարևոր նշանակություն։ Հիմնվելով այդ եզակի վկայությունների վրա, որոնք պահվում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, հոդվածում ցույց է տրվում Ադանայի կոտորածների արտացոլումը հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ։

Ստացվել է` 06.06.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013

Իվ Տերնոն
Էջ 155-161

Ամփոփում
1909 թ. ապրիլին բացառիկ դաժանությամբ Կիլիկիայում կոտորվեցին 25000-ից 30000 հայեր: Օսմանյան սահմանադրության վերահաստատման տարելիցին նախորդած այս իրադարձությունը հայկական համայնքները և միջազգային հասարակական կարծիքը չկարողացան կանխազգալ իբրև օսմանյան հայերի ոչնչացմանը միտված սպառնալիք։ XX դարում իրականացված այլ ցեղասպանությունների համեմատությամբ` ո՞ր պահին է հնարավոր իբրև թիրախ ընտրված խմբի համար կանխազգալ սպանությունները կամ խտրականության վրա խարսխված սպանությունները` իբրև իր բնաջնջման համար երկյուղ ներշնչող ահազանգներ։ Իմաստ հաղորդելու համար 1948 թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի` ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի ձևակերպումին, հնարավոր էր արդյո՞ք կանխարգելումը։ Այս հարցերի պատասխանը պահանջում է խուսափել ցանկացած ժամանակավրեպությունից և ուսումնասիրել 1909-1911 թթ. փաստաթղթերը (վկայությունները կամ արխիվային նյութերը), մի ժամանակաշրջանի, երբ ազգությունները կարծում էին, թե երիտթուրքերը վճռել էին Օսմանյան կայսրությունը վերածել ժողովրդավարական և ժամանակակից պետության, տպավորություն, որի ստեղծմանը Միություն և առաջադիմություն կոմիտեն (ՄԱԿ) մեծ նշանակություն էր տալիս։

Ստացվել է` 19.06.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013

Արտեմ Օհանջանյան
Էջ 162-166

Ստացվել է` 12.07.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013

Theme: Overlay by Kaira