Ցեղասպանագիտական հանդես
ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Շուշան ԽաչատրյանԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հեռակա ասպիրանտ, ՀՑԹԻ հուշագրությունների և վավերագրերի ուսումնասիրության բաժնի կրտսեր գիտական աշխատող: Պատրաստում է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայոց ցեղասպանության հետազոտման կրոնագիտական խնդիրները» թեմայով: Ուսումնասիրություններ՝ Օսմանյան կայսրության կրոնական իրավիճակի, կրոնների բախման, ցեղասպանության աստվածաբանության, Հոլոքոստի փիլիսոփայության ոլորտներում։
Էջ 7-17
Ամփոփում
Հոդվածի մեջ ներկայացվում են 1914 թ. նոյեմբերի 14-ին հայտարարված սրբազան պատերազմի ունեցած հետևանքներն ընդդեմ Օսմանյան կայսրության քրիստոնյաների, մասնավորապես՝ հայերի: Հոդվածը կառուցված է ականատեսների վկայությունների և ժամանակի մամուլում եղած արձագանքների հիման վրա: Ուսումնասիրության եզրահանգումը հետևյալն է. երիտթուրքերի ջիհադի հայտարարության հասցեատերերը մուսուլման զանգվածներն էին, ջիհադի վերջնական թիրախն Օսմանյան կայսրության ներսում բնակվող քրիստոնյաները եղան, այն Օսմանյան կայսրության սահմաններից ներս քրիստոնյաների քաղաքակրթության, մշակույթի ու գոյության դեմ ուղղված ավերիչ զենք եղավ:
Բանալի բառեր՝ իթթիհատական ջիհադ, սրբազան պատերազմի կոչ, Օսմանյան կայսրություն, քրիստոնյաներ, հայեր, Հայոց ցեղասպանություն:
Ստացվել է` 22.07.2017
Հրատարակվել է՝ 18.11.2017
Սուրեն ՄանուկյանՊատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն։ 2012-2013 թթ. Ֆուլբրայթ հետազոտական ծրագրի կրթաթոշակառու։ Ուսումնասիրությունների ոլորտները` Հայոց ցեղասպանության սոցիալ-հոգեբանական ասպեկտը և համեմատական ցեղասպանագիտություն։
Էջ 18-34
Ամփոփում
Ապամարդկայնացումը կարևորագույն գործոն է ցեղասպանություններն իրականացնելու համար: Թիրախ խմբի նպատակաուղղված զրկումը մարդկային հատկանիշներից ջնջվում է մարդասպանության նկատմամբ գոյություն ունեցող բարոյական արգելքներն ու պատնեշները։ Զոհը ապամարդկայնացման հետևանքով կորցնում է մարդկային հատկանիշները, անհատականությունն ու սկսում ընկալվել իբրև կենդանի (կապիկ, առնետ, շուն), միջատ (տզրուկ, խավարասեր) կամ վնասարար և վտանգավոր ինչ-որ երևույթ (վիրուս, բացիլ, հիվանդություն ծնող մանրէ, վնասատու, քաղցկեղ)։
Ապամարդկայնացման հաջորդ փուլում թունատրման հետևանքով զոհերը սկսում են ընկալվել ոչ միայն իբրև ոչ մարդկային էակներ, այլև վտանգ և սպանության, «մաքրման», ոչնչացման արժանի:
Բանալի բառեր՝ ապամարդկայնացում, ցեղասպանության հոգեբանություն, ատելեւթյան քարոզչություն, թունավորում։
Ստացվել է` 30.07.2017
Հրատարակվել է՝ 18.11.2017
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Գոհար ԽանումյանՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերի պատասխանատու: Ուսումնասիրության թեման է «Որբահավաք աշխատանքներն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին»:
Էջ 35-47
Ամփոփում
Հոդվածում քննարկվում են հայոց պատմագրության մեջ ոչ խորքային ուսումնասիրված երևույթի՝ Հայոց ցեղասպանության տարիներին ձևավորված որբահավաք առաքելության առաջացման պատճառները, տարածքային և ժամանակագրական հարցերը, կազմակերպչական աշխատանքները: Որբահավաք աշխատանքների նպատակներն էին ազատագրել մահմեդական գերության մեջ պահվող բազմաթիվ հայ երեխաների, փրկել վերահաս մահից անմարդաբնակ վայրերում ապաստանած, ծնողազուրկ, խնամազուրկ երեխաներին:
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, որբահավաք աշխատանքներ, որբախույզ, Սեբաստացի Մուրադ, Տոնապետ Լյուլեճյան, «Մեկ հայ՝ մեկ ոսկի», «մաուգլի» երեխաներ:
Ստացվել է` 28.07.2017
Հրատարակվել է՝ 18.11.2017
ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Միհրան ՄինասյանՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշագրությունների և վավերագրերի ուսումնասիրության բաժնի վարիչ։ Ուսումնասիրությունների ոլորտները՝ Հայոց ցեղասպանության երկրորդ փուլը (Սիրիայի տարածքում), հայ գրքի և ձեռագրերի պատմություն, հալեպահայ գաղթօջախի պատմություն և այլն։ Յոթ մենագրության և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
Էջ 48-67
Ամփոփում
Այս յօդուածով հրատարակութեան տրուած են 11 անտիպ փաստաթուղթեր որոնք կ’առնչուին 1909-ի Անտիոքի հայութեան կոտորածին։ Անոնք մեծ մասամբ գրուած են աղէտէն ետք քաղաք ղրկուած քահանայ հայրերու կողմէ եւ կը նկարագրեն հոն տեղի ունեցած սպանդն ու աւարառութիւնները, կը շօշափեն կոտորածներէն ետք քաղաքին մէջ ստեղծուած իրավիճակը, կը խօսին տիրող ծայրայեղ թշուառութեան, որբերու եւ այրիներու ճակատագրի, որբանոցներու, օտար հաստատութիւններու կողմէ որբեր որդեգրելու, նպաստներու բաշխումի, պետական նպաստի դադրեցման, պատերազմական ատեաններու կողմնակալ ու անվճռակամ ընթացքի, ոճրագործներու ազատ արձակման եւ յարակից այլ հարցերու մասին։ Առանձին ցուցակով տրուած է նաեւ Անտիոքի նահատակներու ընդհանուր ցուցակը՝ սպաննութեան վայրի եւ սպաննողի անուններու յիշատակութեամբ։
Առաջին անգամ գիտական շրջանառութեան մէջ դրուող այս փաստաթուղթերը նոր լոյս կը սփռեն դէպքերուն վրայ եւ կը հարստացնեն ո՛չ միայն Անտիոքի հայութեան պատմութիւնը, այլ կ’ամբողջացնեն Կիլիկեան կոտորածներու մասին մեր պատկերացումները։
Յօդուածի սկիզբի բաժինով փաստաթուղթերու հրատարակիչին կողմէ տրուած է ընդհանուր ակնարկ Անտիոքի հայութեան եւ 1909-ի քաղաքի կոտորածին ու անոր հետեւանքներուն մասին։
Հրատարակուող փաստաթուղթերուն կցուած են նաեւ բազմաթիւ ծանօթագրութիւններ։
Բանալի բառեր՝ կիլիկիահայեր, Անտիոք, կոտորած, 1909 թվական, տուժածներ, որբեր, հումանիտար օգնություն։
Ստացվել է` 20.07.2017
Հրատարակվել է՝ 18.11.2017
Նարեկ ՊողոսյանՊատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող: Գիտական հետազոտության թեման է Հայոց ցեղասպանության հիմնախնդրի ուսումնասիրությունը Ռաֆայել Լեմկինի գիտական ժառանգության մեջ:
Էջ 68-93
Ամփոփում
Հայոց ցեղասպանության իրողության կարևոր նշանակությունը Ռաֆայել Լեմկինի գիտական գործունեության մեջ լուրջ անհանգստություն է պատճառում ժխտողականներին: Ուստի Թուրքիան, առաջ տանելով իր ժխտողական քաղաքականությունը, Հայոց ցեղասպանությունը ժխտող հետազոտողների միջոցով փորձում է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը կեղծող փաստարկներ ներկայացնել՝ աղավաղելով Ռ.Լեմկինի գործունեությունը: Հոդվածում փաստերի միջոցով ի հայտ է բերվում ժխտողականների կեղծարարության փորձերի ողջ սնանկությունը:
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Ռաֆայել Լեմկին, ժխտողականություն, թուրքական քարոզչամեքենա, կեղծ փաստարկներ, ցեղասպանության հայեցակարգ, «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիա:
Ստացվել է` 22.07.2017
Հրատարակվել է՝ 18.11.2017
ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ
Քրիստինե ՆաջարյանՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող: Զբաղվում է արևմտահայության կրթական կյանքով:
Էջ 94-103
Ամփոփում
Հոդվածում անդրադարձ է կատարվում Արևմտյան Հայաստանի բնակավայրերից մեկի՝ Կարինի Սանասարյան վարժարանի կրթական կյանքի կազմակերպման, զարգացման առանձնահատկությունների և անկման պատճառների հիմնախնդիրներին:
Ներկայացվում և վերլուծության են ենթարկվում Սանասարյան վարժարանի հաջողություններն ու ձեռքբերումները, առանձնացվում է կրթական կյանքի կարևորությունն Արևմտյան Հայաստանում:
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Սանասարյան վարժարան, կրթություն, ուսուցում, վարժարան:
Ստացվել է` 21.07.2017
Հրատարակվել է՝ 18.11.2017
Տաթևիկ ՂալթախչյանՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատող, Գրադարանի և արխիվի բաժնի վարիչ: Զբաղվում է 1908-1914 թթ. Արևմտահայ մամուլի պատմության ուսումնասիրությամբ:
Էջ 104-111
Ամփոփում
Հոդվածը քննարկում է հայ գրերի գյուտի 1500-ամյակին և հայ տպագրության 400-ամյակին նվիրված միջոցառումները Օսմանյան կայսրությունում: Շուրջ մեկ դար առաջ արևմտահայությունը մեծ շուքով տոնեց այս հոբելյանները ինչպես մայրաքաղաք Կ. Պոլսում, այնպես էլ Արևմտյան Հայաստանի գավառներում: Հայ քաղաքակրթության զարգացումը հատկանշող այս կրոնական և գրական հանդիսությունները նոր շունչ տվեցին հայության շրջանում ավանդույթների պահպանմանը և ազգային ինքնության վերաիմաստավորմանը:
Բանալի բառեր՝ Գրատպության 400-ամյակ, տոնական միջոցառումներ, արևմտահայ մամուլ, «Համազգային մեծ հոբելյան», տպարաններ, հոբելյանական հանձնաժողով:
Ստացվել է` 23.07.2017
Հրատարակվել է՝ 18.11.2017