Աննա ԱլեքսանյանՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատող։ Զբաղվում է «Արևմտահայ կանանց շարժումը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին» թեմայի ուսումնասիրությամբ։
Էջ 7-14
Ստացվել է` 09.07.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013
Արփինե ԲաբլումյանՊատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն։ Զբաղվում է Արևմտյան Հայաստանի հայ բնակչության ժողովրդագրության ուսումնասիրության հարցերով սկսած 19-րդ դարի վերջից մինչև 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունն ընկած ժամանակահատվածը։
Էջ 15-23
Ստացվել է` 25.07.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013
Արամայիս ԲալոյանՊատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի գիտական աշխատող։ Զբաղվում է Հայոց ցեղասպանության խնդրում օտար տերությունների (մասնավորապես Իտալիայի) դիրքորոշման ուսումնասիրության հարցերով։
Էջ 24-33
Ստացվել է` 29.06.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013
Հայկ ԴեմոյանՊատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի արտաքին քաղաքականության, Ղարաբաղյան հիմնահարցի, հայ ինքնության և ռազմարվեստի պատմության խնդիրները։
Էջ 34-41
Ստացվել է` 25.07.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013
Ռայմունդ ԳևորգյանՖրանսահայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հեղինակ է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ արժեքավոր աշխատությունների։
Էջ 42-58
Ամփոփում
Հոդվածում քննության է առնվում Ադանայի կոտորածների կազմակերպման և իրականացման մեջ տեղական և կենտրոնական իշխանությունների ներգրավվածության հարցը։ Անդրադարձ է կատարվում այն կարևոր հարցին` արդյո՞ք Ադանայի ողբերգությունը կազմակերպվել էր կենտրոնացված կառավարության, թե՞ տեղական իշխանությունների կողմից։ Տարաբնույթ սկզբնաղբյուրների օգտագործման և դեպքերի օբյեկտիվ ներկայացման միջոցով ևս մեկ անգամ ապացուցվում է Ադանայի կոտորածների իրական կազմակերպիչների դերը և հերքվում այն կեղծ դրույթը, թե կոտորածները եղել են անկարգությունների հետևանքով և ոչ մի կապ չունեն կենտրոնական իշխանությունների հետ։
Ստացվել է` 27.06.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013
Տաթևիկ ՂալթաղչյանՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատող։ Զբաղվում է 1908-1914 թթ. արևմտահայ մամուլի պատմության ուսումնասիրությամբ։
Էջ 59-68
Ստացվել է` 02.08.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013
Սուրեն ՄանուկյանՊատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն։ Ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության մեջ հասարակության տարբեր շերտերի ներգրավվածության հարցը։
Էջ 69-75
Ստացվել է` 03.08.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013
Էվա ՄերենիչԲուդապեշտի Կորվինուս համալսարանի ասպիրանտ։ Գիտական հետաքրքրությունների մեջ է մտնում «Հայոց ցեղասպանության ներքին և արտաքին ազդեցությունների» ուսումնասիրությունը։
Էջ 76-91
Ամփոփում
Հոդվածում քննության է առնվում ավստրո-հունգարական մամուլում 1909 թ. Ադանայի կոտորածների արձագանքը։ Հետազոտության համար ընտրվել է երեք թերթ` Վիեն նայի “Neue Freie Presse”-ը, Բուդապեշտի “Pester Lloyd”-ը և Պրա հայի “Prager Tagblatt”-ը։ Ժամանակագրական առումով քննության են առնվում 1909 թ. ապրիլի 13-ից մինչև 1909 թ. հունիսի 20-ը ընկած հրապարակումները։ Հոդվածը, հիմնված լինելով գերազանցապես ավստրո-հունգարական մամուլի հաղորդած տվյալների վրա, ուշագրավ տեղեկություններ հաղորդելուց բացի, արտահայտում է նաև այն հիմնական միտումները, որոնք ընկած էին այդ թեմայի լուսաբանման հիմքում` կապված հայկական կոտորածների և Օսմանյան Թուրքիայի ներսում անցուդարձերի շուրջ Ավստրո-Հունգարիայի դիրքորոշման հետ։
Ստացվել է` 26.06.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013
Արամ ՄիրզոյանՊատմական գիտությունների թեկնածու: Զբաղվում է Հայոց ցեղասպանության մի շարք հիմնահարցերի, մասնավորապես, հայ պատմագրության մեջ Գերմանիայի մեղսակցության հարցի քննարկման հետազոտությամբ։
Էջ 92-97
Ստացվել է` 12.07.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013
Սեդա ՊարսամյանՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Զբաղվում է մշակութային ցեղասպանության, Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման խնդիրների ուսումնասիրությամբ։
Էջ 98-104
Ստացվել է` 28.06.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013
Ռուբինա ՓիրումյանԿալիֆոռնիայի համալսարանի դասախոս։ Հեղինակ է Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ աշխատությունների։
Էջ 105-117
Ամփոփում
Հոդվածում ներկայացվում է 1909 թ. Ադանայի հայերի կոտորածների թեմայի արտացոլումը գրականության մեջ։ Հեղինակն անդրադառնում է Սիամանթոյի, Դանիել Վարուժանի և հայ մյուս գրողների ստեղծագործություններին, վերլուծում դրանք և ցույց տալիս Ադանայի ողբերգության կապը դրանց հետ` համեմատելով Ադանայի 1909 թ. կոտորածի և 1915-1923 թթ. կոտորածների արձագանքները գրականության մեջ: Հեղինակն Ադանայի կոտորածները հակված է դիտելու որպես 1915 թ. ցեղասպանության խտացված դրսևորում։ Հեղինակի մյուս կարևոր եզրակացությունն այն է, որ գրականության մեջ Ադանայի կոտորածի արտացոլումը որոշակիորեն ստվերում է մնացել` ի համեմատություն 1915 թթ. ցեղասպանությանն անդրադարձող գրական ստեղծագործությունների։
Ստացվել է` 31.07.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013
Վարուժան ՊողոսյանՊատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական աշխատող։ Զբաղվում է ֆրանսիական պատմագրության մեջ Մեծ եղեռնի թեմայի քննարկման ուսումնասիրությամբ։
Էջ 118-127
Ստացվել է` 12.07.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013
Հարություն ՍելիմյանՀայ ավետարանչական համաշխարհային խորհրդի նախագահ։
Էջ 128-137
Ստացվել է` 23.07.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013
Հասմիկ ՍտեփանյանՊատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։ Զբաղվում է հայատառ թուրքերեն գրականության ուսումնասիրությամբ։
Էջ 138-141
Ստացվել է` 28.06.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013
Անի ՈսկանյանՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող։ Ուսումնասիրության թեման է «Օսմանյան բանակը և հայ զինվորականությունը նրա կազմում»։
Էջ 142-147
Ստացվել է` 10.07.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013
Վերժինե ՍվազլյանԲանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։ Գիտական հետազոտությունների առարկան Հայոց ցեղասպանության վերապրածների հուշերն ու պատմական բնույթի երգերն են։
Էջ 148-154
Ամփոփում
Հոդվածում ներկայացվում է Ադանայի ողբերգությունը վերապրածների երգերի ու չափածո ստեղծագործությունների միջոցով։ Այդ վկայություններն ունեն պատմական և ճանաչողական կարևոր նշանակություն։ Հիմնվելով այդ եզակի վկայությունների վրա, որոնք պահվում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, հոդվածում ցույց է տրվում Ադանայի կոտորածների արտացոլումը հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ։
Ստացվել է` 06.06.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013
Իվ ՏերնոնՖրանսիացի պատմաբան։ Հեղինակ է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ արժեքավոր աշխատությունների։
Էջ 155-161
Ամփոփում
1909 թ. ապրիլին բացառիկ դաժանությամբ Կիլիկիայում կոտորվեցին 25000-ից 30000 հայեր: Օսմանյան սահմանադրության վերահաստատման տարելիցին նախորդած այս իրադարձությունը հայկական համայնքները և միջազգային հասարակական կարծիքը չկարողացան կանխազգալ իբրև օսմանյան հայերի ոչնչացմանը միտված սպառնալիք։ XX դարում իրականացված այլ ցեղասպանությունների համեմատությամբ` ո՞ր պահին է հնարավոր իբրև թիրախ ընտրված խմբի համար կանխազգալ սպանությունները կամ խտրականության վրա խարսխված սպանությունները` իբրև իր բնաջնջման համար երկյուղ ներշնչող ահազանգներ։ Իմաստ հաղորդելու համար 1948 թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի` ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի ձևակերպումին, հնարավոր էր արդյո՞ք կանխարգելումը։ Այս հարցերի պատասխանը պահանջում է խուսափել ցանկացած ժամանակավրեպությունից և ուսումնասիրել 1909-1911 թթ. փաստաթղթերը (վկայությունները կամ արխիվային նյութերը), մի ժամանակաշրջանի, երբ ազգությունները կարծում էին, թե երիտթուրքերը վճռել էին Օսմանյան կայսրությունը վերածել ժողովրդավարական և ժամանակակից պետության, տպավորություն, որի ստեղծմանը Միություն և առաջադիմություն կոմիտեն (ՄԱԿ) մեծ նշանակություն էր տալիս։
Ստացվել է` 19.06.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013
Արտեմ ՕհանջանյանԱվստրիահայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Ուսումնասիրում է Հայաստանի պատմության և Հայոց ցեղասպանության հիմնահարցերն ըստ ավստրիական վավերագրերի և սկզբնաղբյուրների։
Էջ 162-166
Ստացվել է` 12.07.2013
Հրատարակվել է՝ 20.09.2013