Գարուն 2021, համար 1

Ցեղասպանագիտական հանդես

Ռեգինա Ա. Գալուստյան
Էջ 9-36

Ամփոփում
Հոդվածում փորձ է արվում ռատցելյան կենսական տարածքի տեսությունը տեղայնացնել Օսմանյան կայսրության գոյության վերջին քսանամյակի և իշխող Միություն և առաջադիմություն կոմիտեի (Ittihat ve Terakki, իթթիհաթականներ) քաղաքականության վրա: Համադրելով Ռատցելի ուսմունքը 1908 թ. հեղաշրջուﬕ ց հետո, հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իթթիհաթականների գաղափարական քարոզչության և երկրի տարածքը թրքացնելուն ուղղված գործնական քայլերի հետ` կարող ենք առաջ քաշել այն դրույթը, որ կոմիտեի քաղաքական տեսլականն ավելին էր, քան զուտ թուրքական ազգային պետություն ստեղծելը: Հոդվածում խնդիր է դրվել ուսումնասիրել կոմիտեի անդամների շրջանում Փոքր Ասիա թերակղզին և Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածը թուրքական կենսական տարածք ընկալելու գաղափարի ձևավորումը, զարգացումը, որի իրականացման գործնական քայլերը հանգեցրին բնիկ քրիստոնյա ժողովուրդների պետականորեն ծրագրված ոչնչացմանը:

Բանալի բառեր՝ Օսմանյան կայսրություն, Միություն և առաջադիմություն, Ֆրիդրիխ Ռատցել, կենսական տարածք, Ռումելիա, Արաբիա, Անատոլիա, Հայոց ցեղասպանություն, ներքին գաղութացում, բարենորոգումներ, միջավայրի թրքացում, տնտեսական էքսպանսիա, մշակութային էքսպանսիա:

Ստացվել է 20.01.2021
Ընդունվել է տպագրության 25.03.2021

Էլինա Զ. Միրզոյան
Էջ 37-57

Ամփոփում
Հոդվածում քննության առարկան Կոստանդնուպոլսում 1919 թ. լույս տեսած «Հայ աշխարհ» պարբերաթերթի էջերում իթթիհաթականների վերաբերյալ հրապարակումներն են: Հարկ է նշել, որ սույն պարբերականը գրեթե ուսումնասիրված չէ ինչպես հայ, այնպես էլ օտարալեզու գիտական շրջանակներում: Հոդվածն անդրադառնում է պարբերաթերթում առկա գնահատականներին ու վերլուծություններին, որոնք լուսաբանում են իթթիհաթական կուսակցության ու նրա գաղափարախոսության բնորոշ կողմերը։
Թեման ներկայացվում է մի քանի ուղղություններով՝ իթթիհաթականները և հայերը, ինչպե՞ս դիտարկել իթթիհաթականներին, իթթիհաթականների ազգայնականությունը:

Բանալի բառեր՝ պոլսահայ մամուլ, պարբերականներ, իթթիհաթականները և հայերը, իթթիհաթականություն, Վահան Զեյթունցյան, Վահան Շահրիման:

Ստացվել է 18.09.2020
Ընդունվել է տպագրության 29.03.2021

Նարինե Վ. Մարգարյան
Էջ 58-82

Ամփոփում
Հայոց ցեղասպանության տարիներին որբաշխարհի խնդիրներն առաջնային և հրատապ լուծման հարցերից էին: Բազմաբնույթ էին որբերին սպառնացող վտանգները, ու ժամանակն ի վնաս նրանց փրկության գործի էր աշխատում: Այս ընթացքում ակտիվանում են բազմաթիվ միջազգային և հայկական կազմակերպություններ: Դրանց թվում էր նաև Հայ որբախնամ ընկերությունը: Հոդվածի1 նպատակն է ներկայացնել Եգիպտոսում 1905 թ. ստեղծված ու 1916 թ. օգոստոսին վերակազմավորված Հայ որբախնամ ընկերության գործունեությունն ու հիմնական նպատակը՝ ջարդերից ու սովի արհավիրքներից փրկված հայ որբերին անհրաժեշտ օգնության տրամադրման տարբեր դրսևորումները, մասնավորապես՝ Կիլիկիայի տարածքում: Ներկայացվում են Որբախնամի Կանոնադրության հիմնական հոդվածները, անդրադարձ է արվում նաև շարժման տարածմանը, նրա երկու մարմինների՝ Ընդհանուր և Վարչական ժողովների, Կահիրեի ու Ալեքսանդրիայի վարչությունների, ինչպես նաև նոր մասնաճյուղերի ու օժանդակ կառույցների գործունեությանը, որի հասույթն ապահովում էր, ի թիվս այլ որբանոցների, նաև Ադանայի և Այնթափի որբանոցների կենսագործունեությունը: Անդրադարձ է կատարվում Որբախնամի կազմակերպած տարատեսակ հանգանակություններին, ինչպես նաև միջազգային ու հայկական բարեգործական տարբեր կազմակերպությունների հետ նրա համագործակցությանը: Հոդվածի համար աղբյուրագիտական հիմք են ծառայել Ընկերության կանոնադրությունները, տեղեկագրերը, «Որբունի» պարբերաթերթը, ինչպես նաև ժամանակի մամուլի հրապարակուﬓերը, որոնցում իր արձագանքն է գտել Կիլիկայում Որբախնամի ծավալած գործունեությունը:

Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Եգիպտոսի հայ որբախնամ ընկերություն, որբահավաք, որբեր, փրկություն, Կիլիկիո պատվիրակություն, հանգանակություն, Ադանայի որբանոց, Այնթափի որբանոց, Որբունի, որբերի անվանացանկեր:

Ստացվել է 13.03.2021
Ընդունվել է տպագրության 15.04.2021

Վազգեն Վ․Հախոյան
Էջ 83-122

Ամփոփում
Հոդվածում ներկայացվում են Փամբակի տարածքում քեմալականների 1920-1921 թթ. ցեղասպան քաղաքականության դրսևորուﬓերը։ Հոդվածը հիﬓ ված է վերապրողներից և ականատեսներից նրանց ժառանգների ﬕջոցով ﬔզ հասած ընտանեկան հիշողությունների վերլուծության վրա։ Բանավոր նյութերը ձեռք են բերվել ազգագրական և բանահավաքչական դաշտային հետազոտությունների ու դիտարկուﬓերի արդյունքում, նյութական ﬕ շարք վկայություններ՝ հողամաքրման աշխատանքների ﬕ ջոցով, օգտագործվել են արխիվային նյութեր, ժամանակի մամուլ, մասնագիտական գրականություն։ Անդրադարձ է արվել հայ խաղաղ բնակչության նկատմամբ քեմալականների ցեղասպան գործողությունների ընթացքին, կոտորածների կազմակերպման ձևերին։

Բանալի բառեր՝ քեմալականներ, Փամբակ, Շիրակի նահանգ, Ալեքսանդրապոլ, Արևմտյան Հայաստան, Կարս, կոտորած, Հայոց ցեղասպանություն, ականատես, վերապրող, վկայություններ, հիշողություններ, դիմադրություն, չեզոք գոտի։

Ստացվել է 15.06.2020
Ընդունվել է տպագրության 16.04.2021

Գևորգ Ս. Ղազարյան
Էջ 123-142

Ամփոփում
Դարերի ընթացքում ուղղափառ (օրթոդոքս) հայերը, կամ այսպես կոչված «հայ հոռոմները», դիմագրավել են նույն մարտահրավերներին, ինչ և ողջ հայ ժողովուրդը: Լինելով էթնիկապես հայ, իսկ դավանապես պատկանելով Rum millet-ին՝ ուղղափառ հայերն ենթակա էին նաև այն գործընթացներին, որոնք վերաբերում էին թուրքահպատակ հույն ժողովրդին: Այդ իսկ պատճառով նրանք հայտնվեցին Օսմանյան կայսրության թե՛ հայահալած և թե՛ հունահալած քաղաքականության հորձանուտում: Ուստի կարևոր է 19-րդ դ. վերջում և 20-րդ դ. սկզբում հայ հոռոմների և մյուս քրիստոնյաների դեմ իրականացված ցեղասպանությունների կապի վերհանումն ու լուսաբանումը: Սույն հոդվածը, որը հիմնված է հայերեն ու հունարեն ինչպես տպագիր, այնպես էլ արխիվային անտիպ վկայությունների վրա, այդ ուղղությամբ առաջին փորձն է:

Բանալի բառեր՝ Մեծ եղեռն, Հայոց ցեղասպանություն, հույների ցեղասպանություն, համիդյան կոտորածներ, հայ հոռոմներ, ուղղափառ հայեր, Արևմտյան Հայաստան, Ակն, Չմշկածագ, Բյութանիա, Իզմիթ։

Ստացվել է 07.02.2021
Ընդունվել է տպագրության 27.03.2021

Creative Commons License

«Ցեղասպանագիտական հանդես»-ում հրատարակված բոլոր նյութերը կրում են Creative Commons Attribution-NonCommercial 4.0 միջազգային լիցենզիան։

[uptolike]
Theme: Overlay by Kaira