Ցեղասպանագիտական հանդեսը (ISSN 1829-3980) գրախոսվող պարբերական է, լույս է տեսնում 2013 թվականից տարին երկու անգամ` մայիսին և դեկտեմբերին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից:
Հանդեսը Հայաստանում ցեղասպանագիտության ոլորտի հիմնական պարբերականն է, որի նպատակն է ցեղասպանությունների ուսումնասիրությունը` պատմական, սոցիալ-հոգեբանական, ժողովրդագրական, կրոնական, մարդաբանական, իրավական, սեռային, մշակութաբանական և այլ գիտակարգերի տեսանկյունից` Հայոց ցեղասպանության շեշտադրմամբ:
Ցեղասպանագիտական հանդեսն ինդեքսավորվում է Գիտական հղման հայկական ցուցչի (ԳՀՀՑ) մատենագիտական շտեմարանում։ Հոդվածները և գրախոսությունները կարելի է ներկայացնել տպագիր` Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, 0028, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8 հասցեով, կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` handes@genocide-museum.am: