Հրատարակչական էթիկա

ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ 
• Հոդվածը պետք է ներկայացնել «Ցեղասպանագիտական հանդեսի» խմբագրություն` հեղինակի և բոլոր համահեղինակների(եթե գրված է համահեղինակությամբ) մասին տեղեկատվությամբ: 
• Հոդվածը պետք է լինի բացառապես հեղինակի/համահեղինակների կողմից կատարված ուսումնասիրություն. խստիվ արգելվում է գրագողությունը:
• Հոդվածը չպետք է նախկինում նույնությամբ տպագրված լինի որևէ լեզվով՝ բացառությամբ առանձին դեպքերի՝ խմբագրի համաձայնությամբ:
• Հոդվածը չպետք է միաժամանակ հանձնված լինի տպագրության կամ դիտարկման մեկ այլ տեղում:
• Հոդվածը պետք է բարեխղճորեն շարադրված լինի՝ պահպանելով «Ցեղասպանագիտական հանդեսի»սահմանած կանոնները:
• Հոդվածի շրջանակում կատարված ուսումնասիրությունը պետք է հիմնված լինի ստույգ տվյալների վրա:
• Հոդվածը պետք է ունենա գիտական նորույթ և արդիականություն:
• Հոդվածում (հղման տեսքով) թույլատրելի է երախտագիտություն հայտնել ուսումնասիրությանը որևէ կերպ աջակցած անձանց:
• Հեղինակը պարտավոր է համագործակցել խմբագրակազմի հետ, կատարել անհրաժեշտ փոփոխությունները, հավելումները կամ կրճատումները, ինչպես նաև շտկել սխալները:
• Հեղինակն իրավունք չունի վիճարկելու խմբագրության՝ հոդվածը չտպագրելու որոշումը կամ գրախոսության բացասական կարծիքը՝ առանց հիմնարար փաստարկների: 

ԳՐԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ 
«Ցեղասպանագիտական հանդեսին»ներկայացված հոդվածները գրախոսվում են առվազն մեկ գրախոսի կողմից: Գրախոսությունը կազմակերպվում է երկկողմանի գաղտնիության սկզբունքով: Գրախոսությունների արդյունքի հիման վրա խմբագրությունը որոշում է կայացնում նյութը հրատարակելու կամ մերժելու վերաբերյալ: 
Գրախոսը պետք է՝
• նյութը գրախոսի՝ անկախ անձնական հետաքրքրություններից ու շահերից՝ դրսևորելով բացառապես գիտական անաչառ մոտեցում,
• լրացնի գրախոսման համար նրան ուղարկված ձևաթուղթը հնարավորինս սեղմ ժամկետներում,
• շահերի բախման առկայության դեպքում այդ մասին տեղեկացնել խմբագրությանը: 
Գրախոսված ձևաթուղթը պահվում է «Ցեղասպանագիտական հանդեսի»արխիվում, չի տրամադրվում որևէ մեկին՝ այդ թվում՝ հեղինակին, և այն հրապարակման ենթակա չէ: Գրախոսման արդյունքների, առաջարկների ու դիտարկումների մասին հեղինակին տեղեկացվում է տրամադրված էլ. փոստի միջոցով: 

ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ 
Խմբագրակազմը պարտավորվում է՝
• կազմակերպել «Ցեղասպանագիտական հանդեսին» ներկայացված հոդվածների պատշաճ գրախոսությունը,
• հոդվածը «Ցեղասպանագիտական հանդեսի»խմբագրություն հանձնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, հեղինակին տեղեկացնել խմբագրական խորհրդի որոշման վերաբերյալ,
• հետևել պարբերականի հրատարակչական էթիկետին և երաշխավորել հրատարակվող աշխատանքների գիտական բարձր մակարդակը,
• չհրապարակել հեղինակի և գրախոսի անձնական տվյալները ևչտրամադրել դրանք երկու կողմերին: 
Խմբագրությունն իրավունք ունի մերժելու հոդվածի տպագրությունը, եթե այն չի համապատասխանում խմբագրության կողմից սահմանված պահանջներին:
Խմբագրությունը նյութերի տպագրության կամ մերժման որոշումը կայացնում է՝ հիմնվելով գրախոսների կատարած առաջարկների ու դիտարկումների վրա՝ հանդեսի տեխնիկական պահանջներին բավարարելու դեպքում: 
Գրախոսման փուլի ավարտից և հեղինակի կողմից կատարված շտկումներից հետո հոդվածները խմբագրվում են «Ցեղասպանագիտական հանդեսի» խմբագրական մոտեցումներին համաձայն: 

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հրատարակված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է «Ցեղասպանագիտական հանդեսին»: Տպագրելու վերաբերյալ դրական որոշում ստանալուց հետո հեղինակը պարտավորվում է լրացնել և ստորագրել հեղինակային իրավունքի փոխանցման վերաբերյալ ձևաթուղթը: 

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՆՅՈՒԹԵՐ 
Հեղինակի պատասխանատվությունն է հեղինակային իրավունքով պաշտպանված ցանկացած նյութի (լուսանկար, տեքստ, պատկեր, աղյուսակ, դիագրամ և այլն) տպագրության կամ վերատպության համար գրավոր թույլտվություն ստանալը (ում պատկանում է հեղինակային իրավունքը): Դրանք պետք է տրամադրվեն «Ցեղասպանագիտական հանդեսի»խմբագրությանը (տպագրելու վերաբերյալ դրական որոշում ստանալուց հետո): Հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի համար ձևաթուղթը կտրամադրվի խմբագրության կողմից:

Theme: Overlay by Kaira